Լրահոս
Օրվա լրահոսը

Որդեկորույս ծնողները պահանջում են Իշխան Վահանյանին դատապարտել ավելի քան 20 տարվա ազատազրկման․ «Փաստինֆո»

Հոկտեմբեր 09,2025 22:50

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող Իշխան Վահանյանի գործով վճիռ կայացնելու։ Վճիռը կhրապարակվի վաղը՝ 17:00-ին։

Նշենք, որ հանրային մեղադրող Գևորգ Ավետիսյանը միջնորդել է Իշխան Վահանյանին դատապարտել ազատազրկման՝ 18 տարի ժամկետով։

Այսօրվա նիստում գործի քննությունն ավարտվեց։  Տուժողների իրավահաջորդներն իրենց  ռեպլիկներում շեշտադրում էին՝ ոչ միայն Իշխան Վահանյանին, այլև՝ նրան հրաման տվողներին, այլ պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին, պնդում՝ Վահանյանը պետք է դատապարտվի ավելի քան 20 տարվա ազատազրկման։

Զոհված զինծառայողներից մեկը հայրը՝ Գեղամ Ղազարյանը, հայտարարեց, որ Վահանյանը լքել է մարտադաշտն՝ հայրենիքից առավել կարևորելով ինքն իրեն, մինչդեռ, եղել են զինծառայողներ, որոնք  վիրակապերով կռվել են, անգամ վիրավորներ են եղել, որոնց Վահանյանը վիրավորների համար նախատեսված մեքենայով չի տարել, միայնակ է փախուստի դիմել։

«Դատավճիռը կարդալուց շատ ուշադիր եղեք, պատկերացրեք՝ ձեր երեխեքը ծառայում են ու այս սրիկաներն  իրենց հրամանատարն են»,- նշեց նա՝ հավելելով, որ նրան պետք է ավելի քան 20 տարի ժամկետով ազատազրկել, զինվորական կոչումներից էլ՝ զրկել, քանզի դավաճան է։ Ծնողներից մյուսը՝ Հրանտիկ Հարությունյանն էլ Վահանյանի գործողություններում  անզգուշություն  անզգուշություն  նշում է՝ պետք է ցմահ տալ, ապա՝ հիշեցնում՝ և զինծառայողների նորակոչիկ լինելը, իր որդու շրջափակման մեջ գտնվելն ու մինչև վերջ կռվելը,  Վահանյանն, անգամ, չի օգնել հայտնաբերել զինծառայողներին։  Մասնավորապես, Հրանտիկ Հարությունյանը հիշեցրեց, որ որդին ավելի քան երեք ամիս շրջափակման մեջ է եղել, մինչև վերջ կռվել և զոհվել դեկտեմբերին՝ Վահանյանի դավաճանության հետևանքով։

«Անզգուշության հարց չկա, ինքը մտածված իմացել է, որ եթե կապի միջոցը տանի, էդ զորքն արդեն անտեր է, մանավանդ, որ մոբ-ի քեռին իրեն զանգել է, էլ ի՞նչ անզգուշության մասին է խոսքը։ Դու ի՞նչ հրամանատար, որ փախել ես, եկել ես էստեղ, ասում ես՝ երկու անչափահաս էրեխա ունեմ․․․ Իմ էրեխեն անչափահաս չէ՞ր, իմ էրեխեն հիվանդ է եղել, դու էդ էրեխուն տիրություն չես արել, ես եմ դեղեր առել, ուղարկել»,- վրդովվեց Հարությունյանը, ինչին տեղից արձագանքեց Վահանյանը, թե ինքը բուժվարչությունից չէ, Հարությունյանն էլ արձանագրեց՝ «հրամանատար ես եղել»։

Ռեպլիկներով հանդես եկած ծնողները նաև պահանջում են Վահանյանից՝ անուններ տալու, թե ովքեր են եղել իրեն հրաման տվողները, նշում են՝ եկել են վկայի կարգավիճակով, ապա՝ փախուստի դիմել։ Ըստ ամենայնի՝ խոսքը այժմ մեղադրյալի կարգավիճակ ունեցող Կարեն Առստամյանի մասին է, որի նկատմամբ հետախուզում է իրականացվում։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031