Լրահոս
Հնարավոր չէ՞ գոնե լռել
Օրվա լրահոսը

Պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին զոհվել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում. «Հրապարակ»

Հոկտեմբեր 09,2025 23:07

«Հրապարակ». Դաշնակցական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին, որ երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, դեռ օգոստոսի սկզբներին զոհվել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում:

28-ամյա տղան որպես զինվորական բժիշկ է մասնակցել պատերազմին, զոհվելուց շուրջ երկու ամիս անց միայն հնարավոր է եղել նրա դիակը դուրս բերել ռազմի դաշտից, նրա աճյունը տեղափոխել են Հայաստան:

Վաղը՝ հոկտեմբերի 10-ին, հայրենի Վանաձորում տեղի կունենան նրա եւ հոգեհանգստի, եւ հուղարկավորության արարողությունները՝ժամը 12.00-14.00:

Կյուրեղյանի ամուսինը նույնպես հուղարկավորված է Վանաձորում, որդին ռազմի դաշտ գնալիս մորն իր ցանկությունն է փոխանցել` եթե իր հետ բան պատահի, հոր կողքին հուղարկավորեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031