Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ թվերի շուրջ տարաձայնություն առաջացավ։ Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարցի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2025 թվականին ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը 4 միլիարդ դոլարի է, իսկ անցյալ տարի՝ 9 միլիարդ դոլարի, սակայն Պուտինը պնդեց, որ թվերն ավելի բարձր են.
«Ավելի շատ։ Անցյալ տարի ավելին էր։ Եվ այս տարի ավելին կլինի… Ակնհայտ է։ Պարզապես ակնհայտ է։ Բայց կարևոր չէ»։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2024 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտուրն աճել է գրեթե 1.6 անգամ՝ հասնելով ավելի քան 12 միլիարդ դոլարի։
Կարդացեք նաև
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան գրառմամբ նշում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակած թվերը և, հետևաբար, բացարձակ ճիշտ են»։