Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է
Օրվա լրահոսը

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ ղեկավարները քննարկել են «նոր ձևավորվող սպառնալիքներին» վերաբերող հարցեր

Հոկտեմբեր 10,2025 15:27

Ermenihaber. Անկարայում անցկացվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին, ռազմական համագործակցության խորացմանը և «նոր ձևավորվող սպառնալիքներին»՝ ներառյալ էներգետիկ ու տրանսպորտային ուղիների անվտանգությանը վերաբերող հարցեր։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նշել է, որ խաղաղության հաստատման ուղղությամբ քայլերը, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև Վաշինգտոնում ստորագրված հայտարարությունը, ստեղծում են նոր հնարավորություններ Հարավային Կովկասի համագործակցության համար։

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին ընդգծել է, որ Հարավային Կովկասը պատմականորեն եղել է Եվրասիայի ռազմավարական հանգույց, և եռակողմ ձևաչափը կարևոր դեր ունի տարածաշրջանային կայունության ամրապնդման գործում։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ զորավարժությունները և խորացնելու ռազմավարական գործընկերությունը խաղաղության ու կայունության պահպանման նպատակով։

Հանդիպման ավարտին նախարարները ստորագրել են Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան «եռակողմ նիստի արձանագրությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031