Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուլեր. Վերջին զարգացումները հուսադրող են Կովկասում

Հոկտեմբեր 10,2025 15:55 Share

Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարների Անկարայում կայացած հանդիպումից հետո Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն անդրադարձել է նաև Հարավային Կովկասին։

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ նա, մասնավորապես, ասել է․

Տարածաշրջանային հարցերում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի սերտ համագործակցությունն օրինակելի է
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև խորը պատմական արմատներ ունեցող մտերմիկ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն: Տարածաշրջանային հարցերում մեր ցուցաբերած սերտ համագործակցությունը օրինակելի է:

Հաստատեցինք մեր կամքը՝ երկկողմ և եռակողմ համագործակցությունը ուժեղացնելու համար
Վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները հույս են ներշնչում՝ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, տրանսպորտի և համագործակցության վրա հիմնված նոր դարաշրջան սկսելու համար:

Այս համատեքստում այսօր կայացած հանդիպման ընթացքում, ելնելով տարածաշրջանում խաղաղ ապագա հաստատելու գաղափարից, մենք հաստատեցինք մեր կամքը՝ լայն ոլորտում, այդ թվում պաշտպանության, ռազմական և անվտանգության հարցերում, երկկողմ և եռակողմ համագործակցությունը ուժեղացնելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կրկին ընդգծեցինք մեր զորեղ աջակցությունը հատկապես Ադրբեջանի և Վրաստանի անկախությանը և տարածքային ամբողջականությանը:

Կովկասի ռազմավարական կարևորությունը
Ինչպես գիտեք, Կովկասը պատմական և ռազմավարական դիրքի շնորհիվ կարևոր է և՛ տարածաշրջանային կայունության, և՛ միջազգային անվտանգության հավասարակշռության համար: Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև սերտ համագործակցությունը ծառայում է մեր երկրների ընդհանուր շահերին և սպասումներին, և միաժամանակ մեծապես նպաստում է Կովկասի խաղաղությանը և կայունությանը: Մենք մեր օրինակելի, սերտ և ուժեղ համագործակցությունը հետագա զարգացնելու մեր կամքը հաստատեցինք ստորագրած Եռակողմ հանդիպման արձանագրությամբ: Համոզված եմ, որ կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը շարունակվելու են առաջիկա շրջանում ևս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031