Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են Հայաստանում անգամ այսպիսի տարրական խնդիրը մնում անլուծելի. Մարուքյան

Հոկտեմբեր 10,2025 16:07

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Առավոտվանից սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում են Նուբարաշենի աղբավայրի այրման կադրերը։
Տեսնում ենք, թե ինչպես է առանց այդ էլ աղտոտված Երևանի օդը կրկնակի թունավորվում՝ այրվող աղբից տոքսիկ գազերով։ Այդ օդն ամեն օր շնչում են մեկ միլիոնից ավելի մարդիկ՝ Երևանում և հարակից բնակավայրերում։

Տրամաբանական հարց է առաջանում՝
ինչո՞ւ են Հայաստանում անգամ այսպիսի տարրական խնդիրը մնում անլուծելի։

Պատասխանը, ցավոք, պարզ է․
Հայաստանը չի կառավարվում, իսկ մեր պաշտոնատար անձինք պայմանականորեն բաժանվում են երեք խմբի․

1️⃣ Նրանք, ովքեր չգիտեն և չեն էլ ցանկանում իմանալ, թե ինչպես լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները։
Չունեն մասնագիտական փորձ և չեն պատկերացնում անգամ՝ որտեղ են հայտնվել ի պաշտոնե։ Պաշտոն են զբաղեցնում միայն այն պատճառով, որ հեղափոխության օրերին քայլել են, ՔՊ-ի անդամ են կամ պարզապես իշխանությանը լոյալ մարդիկ են:

2️⃣ Նրանք, ովքեր գիտեն՝ ինչպես պետք է աշխատել, որ խնդիրները լուծվեն, բայց խուսափում են պատասխանատվությունից։
Նախընտրում են հեռու մնալ շառից ու փորձանքից, ոչինչ չանել և սպասել վերևից հրահանգի։ Իսկ վերևում էլ չգիտեն, թե ինչ պետք է անել, որ մի հատ էլ հրահանգեն։

3️⃣ Եվ նրանք, ովքեր չեն հասկանում խնդիրների ծավալը և դրանց լուծման ուղիները, բայց վստահ դեմքով որոշումներ են կայացնում:

Այդ պատճառով էլ նրանց յուրաքանչյուր որոշում իրավիճակը դարձնում է ավելի վատը, քան կար մինչ այդ։ Ինչին դիպչում են ավելի վատ է լինում…

Ահա այսպիսին է այսօր Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգը։

Սիրելի ժողովուրդ, հարգելի հայրենակիցներ, սա այն իշխանությունն է, որը ձևավորվել է 2021թ. ընտրությունների արդյունքում և մենք բոլորս ստիպված ենք «վայելել» դրա հետևանքները ամեն օր։

Գնդակը ժողովրդի՝ այսինքն մեզանից յուրաքանչյուրի դաշտում է։ Պետք է որոշենք՝
շարունակում ենք ապրել չկազմակերպված ու վտանգավոր միջավայրում, շնչել գարշահոտ ու փոշի, պարել Ֆեստիվառներում, թե՞ ցանկանում ենք փոխել այս իրավիճակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031