Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Օնիկ Ախվերդյանը երդմամբ ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը։
Հանդիսավոր արարողությանը ներկա էին Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն Արքեպիսկոպոս Ադամյանը՝ հոգևորականների ուղեկցությամբ, Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ, ենթակառուցվածքային ոլորտների պատասխանատուներ, համայնքի բնակիչներ ու մտերիմներ։
Լռության րոպեով հարգվեց Վալոդյա Գրիգորյանի հիշատակը։
Օրհնանքի խոսքով հանդես եկավ Տեր Սիոն Արքեպիսկոպոս Ադամյանը․
«Աստծո օրհնությամբ և բոլորիս բարի կամքով այն գործընթացը, որ սկսել էր Վալոդյա Գրիգորյանը պետք է շարունակվի՝ այնպես, ինչպես ծրագրել ու կամենում էր Նա։ Նոր համայնքապետը մեծ պատասխանատվություն վերցրեց իր վրա՝ շարունակելով մեծ մարդու գործը»,- ընդգծեց Տեր Սիոնը՝ կոչ անելով բոլորին համագործակցության ու միասնականության։
Կարդացեք նաև
Օնիկ Ախվերդյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով, որ Վալոդյա Գրիգորյանի տեսլականը լինելու է իր գործունեության ուղղորդող առանցքը։
Փարաքար համայնք