Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրչի մեկ հարվածով». Մելանիա Թրամփը պնդում է՝ Պուտինը պատասխանել է իր նամակին. ուկրաինացի 8 երեխաներ վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ

Հոկտեմբեր 10,2025 22:09 Share

ԱՄՆ նախագահի կինը՝ Մելանիա Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շարունակվող բանակցություններից հետո ուկրաինացի 8 երեխաներ վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ, հայտնում է Associated Press-ը։

ԱՄՆ առաջին տիկինը օգոստոսին նամակ էր գրել Պուտինին և ամուսնուն խնդրել Ալյասկայում Պուտին-Թրամփ հանդիպման ժամանակ այն անձամբ հանձնել ՌԴ նախագահին:

Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Մելանիա Թրամփը նշել է, որ Պուտինը պատասխանել է իր նամակին, և դրանից հետո նրանք «բաց հաղորդակցության ուղի» են հաստատել՝ այդ երեխաների բարեկեցության նպատակով։

Մելանյա Թրամփի խոսքով՝ Ռուսաստանն «օբյեկտիվ և մանրամասն տեղեկատվություն տրամադրելու պատրաստակամություն» է ցուցաբերում այս հարցի առնչությամբ։

ԱՄՆ առաջին տիկինը կոչ է արել պաշտպանել երեխաներին՝ նշելով, որ դա կարելի է անել «գրչի մեկ հարվածով»։

«Մենք համաձայնել ենք համագործակցել՝ հօգուտ այս պատերազմում ներգրավված մարդկանց», – ասել է Մելանիա Թրամփը։

AP-ն նշում է. «Ուկրաինա Պուտինի ներխուժումը հանգեցրել է նրան, որ Ռուսաստանը ուկրաինացի երեխաներին դուրս է բերել իրենց իսկ երկրից, որպեսզի նրանք ՌԴ-ում կարողանան մեծանալ որպես ռուսներ:

Associated Press-ը փաստագրել է ուկրաինացի երեխաների առևանգումը 2022 թվականին, որից հետո Միջազգային քրեական դատարանը հայտարարել է, որ Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել պատերազմական հանցագործությունների համար՝ նրան մեղադրելով Ուկրաինայից երեխաների առևանգման համար անձնական պատասխանատվության մեջ»։

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «ստահոդ» է որակել Կիևի հայտարարություններն այն մասին, թե Մոսկվան «բռնի կերպով երեխաներ է արտաքսել»:

Պուտինն էլ պնդել է, որ պատմությունն «ուռճացված» է. երեխաները ոչ թե առևանգվել են, այլ հակառակը՝ նրանց փրկել են՝ պատերազմական գոտուց տեղափոխելով»,- հայտնում է РБК-ն՝  նշելով, որ լրատվամիջոցը ԱՄՆ առաջին տիկնոջ հայտարարության վերաբերյալ հարցում է ուղարկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031