Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է
Օրվա լրահոսը

«5 տարի շարունակ «թույլատրված» հանդիպումների թիվը 0 է». Սիրանուշ Սահակյանը` Ադրբեջանում հայ գերիների հետ հանդիպելու խնդրանքի մասին

Հոկտեմբեր 10,2025 20:11

Վարշավայի ֆորումը՝ գերիների հարցը բարձրաձայնելու ևս մեկ հարթակ

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հոկտեմբերի 6-17-ը տեղի է ունենում համաժողով՝ նվիրված ԵԱՀԿ երկրներում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խնդիրներին։ Համաժողովի ընթացքում քննարկվում են ԵԱՀԿ երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների խնդիրներին, արդար դատաքննությանը և Հելսինկյան սկզբունքներին վերաբերող հարցեր։

Վարշավայի համաժողովին ներկա է նաև «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը և կազմակերպության անդամ Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանը։

Սիրանուշ Սահակյանն իր ելույթում անդրադարձել է Բաքվում պահող հայ պատանդների խնդրին, այս հարցում Ադրբեջանի խտրական քաղաքականությանը։ Նրա խոսքով՝ հայ պատանդները թիրախավորվում են ոչ թե կատարած գործողությունների, այլ իրենց ինքնության համար։ Իրավապաշտպանը հակադարձել է նաև Ադրբեջանի պատվիրակության կեղծ թեզերին։

«Ադրբեջանը հայ պատանդներին զրկում է անկախ փաստաբաններ ունենալու հնարավորությունից,  դատական ​​​​գործընթացներն անկախ և անաչառ չեն և նման են նվաստացման բեմականացված ծեսերի։ Մինչդեռ, Ադրբեջանի կառավարությունը այս ֆորումին վստահեցնում է, որ հայ բանտարկյալները օգտվում են բոլոր իրավունքներից, այդ թվում՝ փաստաբանների հետ կապ հաստատելու հնարավորությունից։ Սակայն Բաքուն մերժել է իմ՝ որպես  պատանդների ՄԻԵԴ-ի կողմից լիազորված ներկայացուցիչ, գերիների հետ հանդիպելու խնդրանքը։ 5 տարի շարունակ «թույլատրված» հանդիպումների թիվը 0 է։ Եթե «իրավունքների պաշտպանությունը» այսպիսին է, ապա մենք կարող ենք պատկերացնել Ադրբեջանում արդար դատաքննության մյուս բոլոր իրավունքների վիճակը», -ասել է Սահակյանը։

Հայաստանից միջոցառմանը ներկա էին նաև «Իրազեկ քաղաքացի», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ-ների, ինչպես նաև «Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ»-ի (ANCA), «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիա»-ի (EAFJD) ներկայացուցիչները։

Համաժողովից հետո Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առանձին հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ պետությունների պատվիրակությունների հետ, որի ընթացքում ևս բարձրաձայնել են Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրը, տեղեկացրել նրանց Բաքվում ընթացող ապօրինի և շինծու դատավարությունների մասին։

Սիրանուշ Սահակյանի ելույթը

Համաժողովի հայ ներկայացուցիչների ելույթները ևս հասանելի են․

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031