Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձել է մեքենայում թաքցնել ադամանդների առկայության փաստը»

Հոկտեմբեր 11,2025 12:00

Հոկտեմբերի 6-ին ՀՀ վճռաբեկ դատարանը հրապարակեց Իրանից Հայաստան ժամանած Հադի Գուլզոզիի գործով որոշումը:

Նա դիմել էր հայցով դատարան՝ ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի:

Պահանջել էր անվավեր ճանաչել 4 տարի առաջ իրավաբանական վարչության կողմից կայացված N.76 որոշումը:

ՀՀ վարչական դատարանը (դատավոր՝ Սոսյան) բավարարել էր հայցը:

Վերաքննիչ վարչական դատարան դիմած կոմիտեի բողոքը նույնպես մերժվել էր, եւ կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան)  դիմել էր ՀՀ վճառաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատ: Ըստ բողոքաբեր կողմի, դատարանները խախտել են ԵԱՏՄ օրենսգրքի կետերից մեկը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածը:

Ըստ պատասխանողի`Մեղրիի մաքսային կետում հայցվորը չի կանգնեցրել մեքենան սահմանված վայրում, չի հայտարարագրել ապրանքը, փորձել է մեքենայում թաքցնել ադամանդների առկայության փաստը, դրսեւորել խուսափողական վարքագիծ:

Խոոսքը 2 պոլիէթիլենային տոպրակների մեջ թաքցրած 35 գ (404 հատ) ադամանդների մասին էր, 404 գ (1626 հատ):

Հադին հայտարարել էր, որ ադամանդներ են:

Իրանցու ներկայացուցիչն էր Նարեկ Եղիազարյանը: Հադին, ըստ ներկայացուցչի, այն պետք  հանձներ Տիգրան Մեսրոպյանին:

Կոմիտեի կողմից նա ճանաչվել էր զանցառու, նշանակվել էր 6 .051.902 դրամի տուգանք:

Վճռաբեկը արձանագրել էր  Հադիի ներկայացուցչի խոսքը` իր վստահորդը հայտնել է իր մոտ գտնվող գույքի մասին, սակայն մաքսավորները վերցրել են այն:

Իրարամերժ տվյալների հետ գործ ունենք:

Ըստ Վճռաբեկ դատարանի` իրարամերժ տվյալները հնարավորություն չեն տալիս ճշտել, թե արդյոք մաքսային տեսուչների կողմից, հայցվորին ուղվել է հայտարարագրման ենթակա աարանքներ ունենալու վերաբերյալ  հարց, եւ արդյոք դրան ի պատասխան հայցվորը հայտնել է հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին: ՀՀ վճռաբեկ դատարանը գործն ուղարկել է նոր քննության`ՀՀ վարչական դատարան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով:

«Առավոտ» օրաթերթ
10.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031