Լրահոս
Օրվա լրահոսը

1,5 միլիոն դոլար, բնակարաններ Արաբական Միացյալ Էմիրություններում․ Վայոց Ձորի նոր մարզպետի հայտարարագրված ունեցվածքը․ «Փաստերի ստուգման հարթակ»

Հոկտեմբեր 11,2025 09:30

Հոկտեմբերի 9-ին Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը կառավարության որոշմամբ նշանակվել է Վայոց Ձորի մարզպետ։ Նա Ջերմուկի քաղաքապետն էր 2021 թվականի դեկտեմբերից։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է նորանշանակ մարզպետի հայտարարագիրը։

Վահագն Արսենյանը «Ջերմուկ Գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի որդին է և ըստ պետական ռեգիստրի՝ 2017 թվականից «Ջերմուկ Գրուպ» ՍՊԸ-ի իրական շահառու։

Վահագն Արսենյանը, նկատենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

32-ամյա պաշտոնյայի հայտարարագրած անշարժ գույքի ցանկը բավական լայն է․ 2024 թվականին ունեցել է միանձնյա սեփականությամբ 2 բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում, 6 բնակարան և 1 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ), 3 հասարակական նշանակության շինություն և 9 հողամաս Ջերմուկում, 3 ավտոկայանատեղի Երևանի կենտրոնում։

Ընդ որում, Արսենյանը Երևանի կենտրոնի երկու բնակարանը ձեռք է բերել 2024 թվականին՝ մեկը` 33 մլն, իսկ մյուսը՝ 190 մլն դրամով։

2024 թվականին Արսենյանը հայտարարագրել է մեկ «Ռոլս Ռոյս» և մեկ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որոնք մինչև տարվա վերջ վաճառել է։

Արսենյանը 2024 թվականի ընթացքում ձեռք է բերել 6,5 միլիոն դրամ արժողությամբ որսորդական SAKO ակոսափող հրացան։

Տարվա սկզբում պաշտոնյան իր բանկային հաշիվներում ունեցել է 330 եվրո, 9562 ԱՄՆ դոլար, 331․899 դրամ, իսկ տարվա վերջում իր մոտ մնացել է ընդամենը 6076 դրամ։

Փոխարենը նրա կանխիկ դրամական միջոցներն են շատ․ պաշտոնյան տարվա սկզբում հայտարարագրել է 1,6 միլիոն ԱՄՆ դոլար, 30 միլիոն դրամ, 310 հազար եվրո և 5 միլիոն ռուբլի, իսկ տարվա վերջում ունեցել է 1,5 միլիոն դոլար, 35 միլիոն դրամ, 650 հազար եվրո և 5 միլիոն ռուբլի։

Արեն ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031