Լրահոս
Օրվա լրահոսը

2023-2025թթ․ ընթացքում Հայաստանից մեկնել է 43․875 արցախցի, որոնցից 15․955-ը չի վերադարձել․ «Փաստերի ստուգման հարթակ»

Հոկտեմբեր 11,2025 10:10

Օրեր առաջ hraparak.am-ը տեղեկություն էր տարածել այն մասին, որ «վերջին ամիսներին արցախցիները զանգվածաբար գնում են Ռուսաստան և կամավորագրվում ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար ձևավորված կամավորական ջոկատներին»։

Նյութում նշվում էր նաև, որ «Հայաստանի որևէ պետական մարմին նորմալ հաշվառում չի էլ անում, թե այս ընթացքում քանի արցախցի է մեկնել Հայաստանից, քանիսն է վերադարձել»։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 2023 թվականի բռնի տեղահանումից հետո մինչ 2025 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանից մեկնած ու վերադարձած արցախցիների տվյալները՝ ըստ տարիքի, սեռի, մեկնման ու վերադարձի երկրների։

Որքա՞ն մարդ չի վերադարձել Հայաստան 

Fip.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացրել են, որ 2023-2025թթ․ ընթացքում ՀՀ-ից մեկնել է 43․875 արցախցի։ Նրանցից 27․920-ը  հետագայում վերադարձել են։ Չի վերադարձել 15․955 քաղաքացի։

Չվերադարձածների թվային ցուցանիշն ըստ տարիքային խմբի հետևյալն է․

  • 0-17 տարեկան՝ 3․153
  • 18 տարեկան և բարձր՝ 12․802։

Մեկնողների և չվերադարձածների առավելագույն թիվը գրանցվել է 2024 թվականին՝ 6․538 մարդ։ 2025 թվականի առաջին 9 ամսում չվերադարձածների թիվը կազմել է 5․549, որը 989-ով զիջում է նախորդ տարվա ցուցանիշին։ Սա ենթադրում է, որ մինչ տարեվերջ այդ թիվը կարող է գերազանցել 2024-ի ցուցանիշը։

Ո՞ր երկրներ են արտագաղթել արցախցիները

Հայաստանից մեկնած 43․875 արցախցիների կեսից ավելին՝ 57․1%-ը, որպես արտագաղթի երկիր ընտրել է հարևան Վրաստանը՝ 25․053 մարդ։

Պատերազմից տուժած արցախցիների համար արտագաղթի երկրորդ ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է. այս երկիր է մեկնել 13․148 մարդ։

Եթե դիտարկենք մեկնողների ու չվերադարձողների թիվն ըստ երկրների, կստացվի, որ 9247 արցախցի չի ցանկացել վերադառնալ Վրաստանից, 5720-ը՝ Ռուսաստանի Դաշնությունից։

Գայանե ՄԱՐԿՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031