Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի արժանապատիվ մեկը Դուշանբեում հեծանիվ քշելու փոխարեն արագ ինքնաթիռ կնստեր ու կվերադառնար․ «ՉԻ»

Հոկտեմբեր 11,2025 09:40

Նիկոլ Փաշինյանն աշխարհի տարբեր քաղաքներում հեծանիվ քշելու իր մոլուցքը բացատրել է այսպես՝ «հեծանվով ավելի պատկերավոր ես հասկանում, որ ճանապարհը միշտ չէ, որ ուղիղ է»։

«ՉԻ»․ Սա, համաձայնվեք, լուրջ առաջընթաց է։ 50-ն անց մարդը վերջապես հասկացել է, որ ճանապարհը միշտ չէ, որ ուղիղ է լինում։ Ու դա՝ հեծանիվ քշելու շնորհիվ։ Եթե հեծանիվ չքշեր՝ մինչև հիմա կկարծեր, թե ճանապարհները միայն ուղիղ են լինում։ Իրոք որ կրթվելը նորաձև է։

Ավելին՝ կարծում ենք, ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտնագործությանն օրենքի ուժ տա և կարգադրի, որ ճանապարհները միայն ուղիղ չլինեն։

Ինչ վերաբերում է կոնկրետ Դուշանբեում հեծանիվ քշելուն, ապա նրա փոխարեն ավելի արժանապատիվ մեկը հաստատ հեծանվի փոխարեն արագ ինքնաթիռ կնստեր ու կվերադառնար՝ տեսնելով, թե ինչպես են Ալիևն ու Լուկաշենկոն բացահայտ ու հրապարակավ ծաղրուծանակի ենթարկում «Նիկոլ Վովայևիիչին»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ Իշխանությունում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «Հեծանիվով ավելի պատկերավոր ես հասկանում, որ ճանապարհը միշտ չէ, որ ուղիղ է, և որ ցանկացած վերելքի հաջորդում է վայրէջք, և ցանկացած վայրէջքի հաջորդում է վերելք: Հարցն այն է, թե արդյոք դու ունե՞ս կամք շարունակելու առաջ գնալ»

    Գնդապետն այնքան անհուսալի հիմար էր, որ նրան դեռևս հեռվից նկատելիս սպաներն իրենց ճանապարհը շեղում էին, որպեսզի նրանից չլսեին այնպիսի մի ճշմարտություն, թե փողոցը կազմված է սալարկից ու մայթից և թե մայթն իրենից ներկայացնում է սալարկից բարձր գտնվող, շենքերի ճակատների երկայնքով ձգվող մի պանել։ Իսկ տան ճակատը շենքի այն մասն է, որ երևում է սալարկի կամ մայթի վրայից, իսկ տան հետևի մասը մայթի վրայից հնարավոր չէ տեսնել, մի բան, որում մենք դյուրավ կհամոզվենք, եթե իջնենք ու կանգնենք սալարկի վրա։
    Մի անգամ նույնիսկ նա պատրաստ էր եղել ցուցադրել այդ հետաքրքիր փորձը, սակայն, բարեբախտաբար, կառքի տակ էր ընկել։ Այդ օրվանից նա ավելի էր հիմարացել։ Կանգնեցնում էր սպաներին և սկսում անվերջ բարբառել հմայիչների, արեգակի, ջերմաչափերի, յուղահունց բլիթների, լուսամուտների ու նամականիշների մասին։
    Յարոսլավ Հաշեկ. Քաջարի զինվոր Շվեյկի արկածները

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031