«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Արեգ Քոչինյանն է:
– Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հայրը` ԱԺ երկարամյա նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել` մի առաջարկով է հանդես եկել: Որ եթե հայկական կողմն Ադրբեջանի «զանգեզուրյան միջանցք» ասվածին հակադարձի եւ վաշինգտոնյան համաձայնագրերով պահանջի «Նախիջեւանի միջանցք», ադրբեջանական կողմը կարող է զսպել իր ցանկությունները, խեղճանալ: Ուստի առաջարկել է ինտենսիվ կերպով շրջանառել «Նախիջեւանի միջանցք» տերմինը: Ի՞նչ եք կարծում` որքանո՞վ է իրատեսական Կարապետ Ռուբինյանի այս առաջարկը:
– Ես մասնավոր անձանց չէի ցանկանա մեկնաբանել, քաղաքականության մեջ, երբ մեկը քեզ ինչ-որ բան է ասում, դրան հակադարձելու ամենալավ ձեւը, կներեք, բայց «Сам дурак» ձեւաչափը չէ: Իրենք ասում են՝ «Զանգեզուրի միջանցք», մենք ասենք` «Բաքվի միջանցք», չգիտեմ, թե դա մեզ ինչ հավելյալ արդյունք կարող է տալ, եւ հետո՝ պետք է արձանագրել, որ վերջին շաբաթներին որոշակի տեղաշարժեր են տեղի ունենում` վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո: Ադրբեջանում սկսել են կոնկրետ Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիայի տարածքն անվանել Թրիփ, իսկ դրանից արեւմուտք եւ արեւելք ընկած հատվածները` Նախիջեւանի եւ Մեղրիից դեպի Ադրբեջան ընկած հատվածն անվանել «Զանգեզուրի միջանցք»:
Նման պրոցեսներ տեսնում ենք անգամ թուրքական կողմից: Տեղի է ունենում տրանսֆորմացիա, երբ մի կողմից իրենք շարունակում են խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին` իրենց իսկ լսարանի առջեւ, իրենց կեցվածքը պահպանելու համար, սակայն դա կսկսեն անվանել այլ հատված: Այս ամենից զատ, ես կարծում եմ, որ այս անվանումները կարեւոր չեն, կարեւորն այն է, թե ինչ սկզբունքներով է լինում պրոցեսը, ինչ պարամետրեր ենք անցկացնում: ՀՀ տարածքում տարածքը, որ պետք է կառուցվի, գտնվում է մեր իրավասության ներքո, ապա թե հիմա Ադրբեջանն ինչպես կանվանի այդ ճանապարհը, դա ինձ չի հետաքրքրում, քանի որ իրենք ճանաչում են, որ այն Հայաստանի տարածքում է, Հայաստանի հսկողության ներքո, ինչը սահմանված է վաշինգտոնյան հռչակագրում, եւ Ադրբեջանը ստորագրել է դրա տակ: Մնացածն արդեն անիմաստ խոսակցություններ են:
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում