Լրահոս
Օրվա լրահոսը

«Թյուրքական պետությունների կազմակերպության» գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել է Գաբալայի հռչակագիրը, որտեղ անդրադարձ կա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»․ Ermenihaber.am

Հոկտեմբեր 11,2025 11:50

Ermenihaber.am – Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի ունեցած «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) 12-րդ գագաթնաժողովի արդյունքներով Ադրբեջանի, Թուրքիայի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի ղեկավարները ստորագրել են Գաբալայի հռչակագիրը, որտեղ անդրադարձ կա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։

Հռչակագրի մեջ մասնավորապես նշվում է.

«Անդամ պետությունները հայտնում են իրենց աջակցությունը Զանգեզուրի միջանցքի շահագործման և զարգացման ուղղությամբ ձեռնարկվող շարունակական ջանքերին, վերահաստատում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն առավելագույն ներուժով օգտագործելու իրենց հանձնառությունը և ընդգծում Անդրկասպյան միջազգային Արևելք-Արևմուտք-Միջին միջանցքի և Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղու կարևորությունը միջտարածաշրջանային կապի ամրապնդման և Եվրոպայի ու Ասիայի միջև առևտրային ուղիների դիվերսիֆիկացման գործում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031