Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվի առնելով ստեղծված աղետալի վիճակը թունավոր մեգի հետ կապված՝ ներկայացնում եմ ձեզ պաշտպանելու քայլերը․ Քրիստինա Վարդանյան

Հոկտեմբեր 11,2025 12:40

Երևանի ավագանու անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեր երկրում առողջապահության նախարարություն կա՞, հանրային առողջության սպառնալիքներով ո՞վ պետք է զբաղվի։ Հ1-ով սանլույս աշխատանք կատարեք, տեղեկացրեք բնակչությանը։

Հարգելի՛ երևանցիներ,
հաշվի առնելով ստեղծված աղետալի վիճակը թունավոր մեգի հետ կապված՝ ստորև ներկայացնում եմ ձեզ պաշտպանելու քայլերը.

Եթե զգում եք՝

• գլխապտույտ,
• կոկորդի ցավ,
• հազ,
• շնչահեղձություն,
• կամ այրվածքի զգացողություն աչքերում՝ անհապաղ դիմիր բժշկի։

Անհատական պաշտպանություն.

1. Օգտագործեք ռեսպիրատոր (FFP2 կամ FFP3) — սովորական բժշկական դիմակը չի պաշտպանում մանր մասնիկներից և թունավոր գազերից։
2. Փակեք պատուհաններն ու դռները, եթե աղբավայրի մերձակայքում եք բնակվում։
3. Օդափոխիչ համակարգերը անջատեք (եթե օդը ներս է քաշում դրսից)։
4. Զերծ մնացեք դրսում գտնվելուց։ Օգտագործեք խոնավ շոր կամ թաց անձեռոցիկ՝ քիթը և բերանը ժամանակավորապես փակելու համար, եթե պետք է դուրս գաք։
5. Խմեք շատ հեղուկ, ինչը կօգնի օրգանիզմին դուրս բերել թունավոր նյութերը։

Տանը կամ աշխատավայրում

1. Պատուհանները ծածկեք խոնավ վարագույրներով։
2. Օգտագործեք օդը մաքրող սարքեր։
3. Խուսափեք գազով կամ կրակով աշխատանքներից, որպեսզի չավելացնեք օդի վտանգավոր բեռը։

Դրսում գտնվելու դեպքում

1. Հետևեք քամու ուղղությանը և զերծ մնացեք ծխի ուղղությամբ տարածքներ այցելելուց։
2. Ոչ մի սպորտային ակտիվություն՝ դա ավելացնելու է թունավոր նյութերի ներթափանցումը օրգանիզմ։
3. Բացառեք երեխաների, տարեցների, շնչառական հիվանդություն ունեցողների դրսում գտնվելը։

Ոչ մի տոնակատարության այսօր չմասնակցեք, պաշտպանեք ինքներդ ձեզ։
Առողջությունը ամեն ինչ չէ, բայց առանց առողջության ամենը ոչինչ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031