Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխող ուժը խախտել է իր քաղաքացիական պայմանագիրը»․ Գոհար Մելոյան

Հոկտեմբեր 11,2025 14:54

«Իշխող ուժը խախտել է իր քաղաքացիական պայմանագիրը։ Մեզ փորձում են համոզել, որ մենք անզոր ենք ու ամեն ինչ կանխորոշված է»,- «Մեր ձեւով» շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ իր ելույթում հայտարարեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Ես հաշտ չեմ հուսալքման հետ, վերականգնելու ենք իրավունքի գերակայությունը, որ ամեն մարդ զգա իրեն ազատ եւ պաշտպանված։ Վերականգնելու ենք այն սահմանադրական ճշմարտությունը, որ ժողովուրդն է իշխանության աղբյուրը, եւ քաղաքական ուժերը ժամանակավոր են ընտրվում՝ ծառայելու ժողովրդին»,-հավելեց նա՝ փաստելով, որ գործող իշխանությունը շարունակում է խաբել մեր հանրությանը՝ ասելով, թե խաղաղություն են բերում, բայց միեւնույն ժամանակ բաքվի բանտերում մեր գերիներն են, իսկ մեր «խաղաղասեր» հարեւանը շարունակում է մեզ դասեր եւ առաջադրանքներ տալ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031