Այսօր «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովին որպես փորձագետ և հատուկ բանախոս տեսաուղերձով հանդես է եկել նաև 2024 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, պարոն Դարոն Աճեմօղլուն։
Պարոն Աճեմօղլուն որպես խորհրդատու և փորձագետ իր մասնակցությունն է ունենալու շարժման կողմից կազմվող՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին։
Նշենք, որ Դարօն Աճեմօղլուն աշխարհի լավագույն տնտեսագետներից է։ Այժմ նա Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր է։
Նա նշեց, որ Հայաստանի ժողովրդավարությունը պետք է ամրապնդվի եւ գտնի ճիշտ հավասարակշռություն։ Նա վստահեցրեց, որ գույքային իրավունքի պաշտպանությունը պետք է տնտեսության բոլոր ոլորտներում ծանրակշիռ լինի։ Դա նաեւ ՀԷՑ-ին է վերաբերվում, քանի որ էներգետիկ ոլորտը ներդրումների համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներից է։ Ըստ բանախոսի, Հայաստանը պետք է շահույթներ ստանա իր բնական ռեսուրսների օգտագործումից, սակայն, դա հնարավոր է գույքային իրավունքի հետեւողական պաշտպանության արդյունքում։
Կարդացեք նաև
«Կա երկու ուղղություն, որոնք առանձնապես կարեւոր են։ Առաջինը՝ Հայաստանի ժողովրդավարությունը պետք է ամրապնդվի եւ գտնի ճիշտ հավասարակշռություն պետության, իշխանության եւ տեղական եւ օտարերկրյա ներդրումների խթանումների միջեւ։ Գույքային իրավունքի պաշտպանությունը վճռորոշ նշանակություն ունի, հատկապես տեխնոլոգիական ոլորտում։ Հայաստանն անկասկած պետք է արդար բաժին ունենա բնական պաշարների զարգացման արդյունքներից, սակայն դա հնարավոր է, եթե գործում է գույքային իրավունքի կանխատեսելի եւ հետեւողական համակարգ։ Սա բարդ, նուրբ հավասարակշռություն է եւ հեշտ է ուղղել որեւէ ուղղություն։ Այդ պատճառով ժողովրդավարության, գույքային իրավունքի, պայմանագրային հարաբերությունների եւ թափանցիկության նկատմամբ հստակ հանձնառությունը կենսական է։ Հայաստանին անհրաժեշտ է նաեւ միջազգային փորձ ու գիտելիք զարգացման նոր որակ ապահովելու համար, սա հատկապես վերաբերում է տեխնոլոգիաներին։ Հայաստանի խնդիրները նաեւ պայմանավորված են աշխարհագրական դիրքով, այս պարագայում թվային տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայությունների տնտեսությունը Հայաստանին տալիս է առավելություն։ Արհեստական բանականության ոլորտում ներդրումները կարող են դառնալ լուծման առանցքային բաղադրիչ։ Արհեստական բանականությունը կարող է դառնալ Հայաստանի համար տնտեսական առաջընթացի շարժիչ ուժը։ Այն, սակայն, պետք է ճիշտ օգտագործվի»,- ասաց տնտեսագետը։
Շարժման անդամներից տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Ֆարմանյանն էլ ներկայացրեց շարժման տնտեսական քաղաքականության իր տեսլականները․ «Հայաստանի տնտեսությունը կարելի է որակել որպես գաղութային։ Մենք առաջարկում ենք գաղութային տնտեսությունը վերածել արդյունաբերական տնտեսության, որը հիմնված կլինի նորագույն տեխնոլոգիաների վրա»։
Այս ճանապարհին բանախոսը կարեւորում է ՓՄՁ-ների զարգացումը, մինչդեռ վերջին մեկ տարում Հայաստանում փակվել է 2000–ից ավելի փոքր եւ միջին ընկերություն։
«Մեր ձևով» շարժումը վստահ է՝ Հայաստանի ապագան արդյունաբերականացումն է, եւ դա միանգամայն հնարավոր է։ Հայկ Ֆարմանյանն էլ գտնում է, որ Սամվել Կարապետյանն իր օրինակով է ցույց տվել՝ Հայաստանում հնարավոր է հզոր տնտեսություն ունենալ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ