Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում ենք արտաքին քաղաքականության նոր բովանդակություն․ Արեգա Հովսեփյան

Հոկտեմբեր 11,2025 15:28

«Մեզ շատ են հարցնում՝ ո՞րն է խաղաղության ձեր այլընտրանքը։ Խաղաղությունն այլընտրանք չունի։ Այլընտրանքը՝ երաշխիքներով ապահոված խաղաղությունն է»,-  «Մեր ձեւով» շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ հայտարարեց շարժման անդամներից Արեգա Հովսեփյանը՝ հավելելով, որ իրենք չեն սկսելու իրենց «զրոյական» կետից։

«Մեր առաջարկած խաղաղության երաշխիքները ոչ թե հեռախոսահամար, ձեռքսեղմում կամ լուսանկարն են, այլ հզոր պետությունը, տնտեսությունը, համերաշխ հասարակությունը եւ բազմակենտրոն արտաքին քաղաքականությունը։ Մենք առաջարկում ենք արտաքին քաղաքականության նոր բովանդակություն՝ արժանապատիվ դիրքավորումներ համաշխարհային քաղաքական, տնտեսական ինտեգրացիոն գործընթացներում։ Մենք համոզված ենք՝ Հայաստանը կարող է դառնալ տնտեսական միջազգային նախագծերի հանգույց եւ բարձր տեխնոլոգիաների հաբ, բայց առանց սակարկելու ինքնիշխանությունն ու ազգային շահերը։ Զսպումների եւ հավասարակշռության  ռազմավարության մշակումն ու ներդրումը եւ մեր համազգային համախմբումն են բոլոր տեսակի խաղաղությունների երաշխիքը»,-ասաց նա։

Ըստ բանախոսի, բանակցողի փոփոխությունն այլընտրանք չունի. «Արցախցիների իրավունքների պաշտպանությունը և միջազգային ատյաններում նրանց իրավունքների պաշտպանությունը, Մայր Հայաստանում նրանց արժանապատիվ կյանքի ապահովումը մեր թիմի համար սակարկման ենթակա չէ և այլընտրանք չունի։ Արցախ վերադարձի հարցը մեզ համար փակ չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Շարժման համակարգող խորհրդի անդամ Արթուր Միքայելյանը գնահատմամբ էլ՝ վտանգները միայն մեր սահմաններին չեն, այլեւ ներսում են։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031