Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցում թաղման արարողության ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ վիրավորը մահացել է․ Shamshyan.com

Հոկտեմբեր 11,2025 15:56

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզի եկեղեցիներից մեկում:

Չարենցավան քաղաքում գործող Սուրբ Փրկիչ եկեղեցում թաղման արարողության ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել և վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Մինչ տեղում աշխատում էին քննիչներն ու քննչական կոմիտեի փորձաքրեագետը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Չարենցավանի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները ենթադրյալ կասկածյալին տաք հետքերով հայտնաբերել ու տեղափոխել են ոստիկանության Չարենցավանի բաժին: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժավեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին. «Սպանվածի սանիկը օրեր առաջ Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով մահացել էր և այսօր նրա թաղման արարողությունն էր, իսկ կասկածյալը մտնելով եկեղեցի, հենց այնտեղ դանակի մի քանի հարվածներ է հասցնում ավտովթարի հետևանքով մահացածի կնքահորը»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031