«Առաջինը, ինչ եզրակացություն պետք է անել այս քննարկումից, այն է, որ սա պետք է դառնա օրակարգային հարց քաղաքական դաշտի համար՝ հատկապես նախընտրական շրջանում: Ես կոչ կանեմ բոլոր քաղաքական ուժերին, որովհետեւ ենթադրվում է, որ ցանկացած առողջ, հայանպաստ մտածելակերպ ունեցող ուժ պետք է միանա այս ծրագրին», -Իրավունքի եւ ազատության կենտրոնի նախաձեռնած «Հյուսիս-Հարավ երկաթուղի․ Աշխարհաքաղաքական խաղաղության երաշխիք» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ նկատի ունենալով Թրամփի ուղուն այլընտրանք հանդիսացող Հյուսիս-Հարավ երկաթուղու նախագիծը:
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը նույնպես կոչով դիմեց. ՀՀ բոլոր քաղաքական ուժերին. «Եթե ուզում ենք իսկապես ինչ-որ բան փոխել, պետք է միավորվենք, պետք է ստեղծենք համաժողովրդական շարժում, որի մասին խոսեցինք եւ այդ համաժողովրդական շարժման պլատֆորմի գլխավոր կետերից մեկը պետք է լինի Հյուսիս-Հարավ երկաթուղու կառուցումը:
Կարդացեք նաև
Կոչ եմ անում միավորվել այս ծրագրի շուրջ… Էլի կարեւոր կետեր կգտնենք միավորվելու համար: Օրինակ` մեկն այն է, որ, այնուամենայնիվ, պետք է վերափոխենք մեր սահմանադրական կառավարման մոդելը, անցնենք կիսանախագահականի… Այլ առանցքային կետերի շուրջ եւս հնարավոր է միավորվել, միացյալ ճակատով գնալ այս ընտրություններին ընդառաջ… Հուսով եմ՝ ամեն ինչը կարվի հայկական օրակարգ ստեղծելու հովանու ներքո»:
Քննարկումն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ