Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորիս պարտականությունն է ապահովել յուրաքանչյուրի հավասար իրավունքներն ու հնարավորությունները կյանքի բոլոր ոլորտներում. Անահիտ Մանասյան

Հոկտեմբեր 11,2025 17:15

Հոկտեմբերի 11-ն Աղջիկ երեխաների միջազգային օրն է: Բոլորիս պարտականությունն է ապահովել յուրաքանչյուրի հավասար իրավունքներն ու հնարավորությունները կյանքի բոլոր ոլորտներում։ Յուրաքանչյուր աղջիկ պետք է ունենա զարգանալու, կրթություն ստանալու և արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն՝ զերծ որևէ խտրականությունից` ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան։

Դեռևս հոկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության համագործակցությամբ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում անցկացվել է «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում․ իրազեկում և հասարակական գիտակցության ձևավորում» թեմայով քննարկում և ֆիլմի դիտում, որն ուղղված էր, ի թիվս այլնի, աղջիկների իրավունքների պաշտպանությանը և ոլորտում հանրային ընկալումների փոփոխությանը։

ՀՀ ՄԻՊ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031