Լրահոս
Օրվա լրահոսը

Վարազդատ Լալայանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն, Գոռ Մինասյանը՝ փոխչեմպիոն

Հոկտեմբեր 11,2025 19:33

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ օրը վերջինը մրցահարթակը տրամադրվեց տղամարդկանց գերծանր՝ +110 կգ քաշայիններին, որտեղ Հայաստանը ներկայացրեց օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, գյումրեցի Վարազդատ Լալայանը, որի հիմնական մրցակիցը նրա համաքաղաքացի Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանն էր:

Մեր ծանրորդները աշխարհի այս առաջնությունում խիստ անհաջող էին հանդես գալիս: Անսովոր էր, որ թե տղաների, թե կանանց պայքարում Հայաստանը մինչեւ այսօր երկամարտի մեդալ չուներ: Խախտված ավանդույթը վերականգնեց Վարազդատ Լալայանը, որը պոկում վարժությունում 211, հրումում՝ 250 եւ երկամարտում 461 կիլոգրամով նվաճեց մեծ ու փոքր բոլոր ոսկե մեդալները եւ երկրորդ անգամ անընդմեջ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

105+242=447 կիլոգրամ արդյունքով երեք արծաթի արժանացավ վերջին տարիներին Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկող Գոռ Մինասյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031