Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հավաքականը 0:2 հաշվով պարտություն կրեց Հունգարիայից

Հոկտեմբեր 11,2025 22:09

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում հյուրընկալվեց Հունգարիայի հավաքականին: Մինչ այդ ընտրանիները պաշտոնական հանդիպում միմյանց հետ չէին ունեցել: 2004 թվականին կայացել էր մեկ ընկերական խաղ, որում հաղթել էին հունգարացիները:

Առաջին խաղակեսում մեր ֆուտբոլիստները կարողացան անառիկ պահել դարպասը: Սակայն նույնը չես ասի երկրորդ խաղակեսի մասին: Գրեթե բոլոր ֆուտբոլիստների գործողություններում մի տեսակ խուճապ ու անկազմակերպվածություն, ու պաշտպանությունում կոպիտ սխալներ սկսեցին նկատվել, որոնցից մեկի արդյունքում էլ դաշտի տերերը բաց արեցին հաշիվը: Դրանից հետո էլ նույն սցենարը շարունակվեց, իսկ հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին հերթական կոպիտ սխալից հետո հունգարացիները խփեցին երկրորդ՝ հաղթական գոլը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031