Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ իշխանությունը թիրախավորում է իր քաղաքական հակառակորդներին, օրենքը դառնում է զենք, իսկ դատարանը՝ մահակ. Սամվել Կարապետյանի պաշտպան

Հոկտեմբեր 12,2025 00:25

Միջազգային փաստաբան, Սամվել Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանում քաղաքական հետապնդումների մասին ես խոսում եմ փաստերով։

Երբ իշխանությունը թիրախավորում է իր քաղաքական հակառակորդներին, օրենքը դառնում է զենք, իսկ դատարանը՝ մահակ։
Սամվել Կարապետյանի ձերբակալությունն ու նրա դեմ հարուցված գործը, դրան հաջորդած ՀԷՑ-ի հետ կապված գործընթացները հենց քաղաքական պատիժ են, քանի որ նա համարձակություն ունեցավ պաշտպանելու Հայ Առաքելական Եկեղեցին և ազգային արժեքները։
Փաստերը մերկացնում են դրանք։

Հենց այն օրերին, երբ Կարապետյանը կալանավորվեց, կառավարությունը հրատապ կարգով և օրենքի կոպիտ խախտումներով փորձեց բռնազավթել «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» (ՀԷՑ) ընկերության կառավարումը։ Սա ուղղակի հարձակում է մասնավոր սեփականության վրա, որը թելադրված է բացառապես քաղաքական վրեժխնդրությամբ։

Մենք գործողությունները նախաձեռնեցինք՝ հիմնվելով ՀՀ-ի և Կիպրոսի միջև Ներդրումների Պաշտպանության մասին միջազգային համաձայնագրի վրա։

Արդյունքում․

Ստոկհոլմի Առևտրային Պալատի Արբիտրաժային Ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը կայացրել է որոշում, որը պարտավորեցնում է ՀՀ կառավարությանը՝

1. Ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի դեմ ընդունված նոր օրենքների դրույթների կիրառումից։
2. Դադարեցնել ընկերության բռնագրավման հետագա ցանկացած քայլ։

Այս որոշումը ցույց է տալիս, որ Հայաստանի գործողությունները լուրջ կասկածներ են առաջացնում միջազգային իրավունքի տեսանկյունից։ Միջազգային դատական մարմինը կանգնեցնում է ՀՀ իշխանությունների անօրինականությունը։

ՀՀ կառավարության կողմից այս պարտադիր որոշումը չկատարելը ոչ միայն ծանրակշիռ միջազգային հետևանքներ կունենա, այլև հերթական ապացույցը կդառնա, որ նրանց համար օրենքի գերակայությունը դատարկ խոսք է միայն։

Հայաստանը պետք է հարգի միջազգային արդարադատությունը։
Մենք շարունակելու ենք մեր պայքարը հանուն արդարության։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031