Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է
Օրվա լրահոսը

«Կարված» քրեական հետապնդումները՝ քաղաքական դրդապատճառներ ունենալուց զատ, իշխանությունների հակաեկեղեցական չդադարող արշավի մաս են․ «Հայացք Երեւանից»

Հոկտեմբեր 12,2025 09:40

Հոկտեմբերի 3-ը այս խառնակ ժամանակների պատմության մեջ կմտնի որպես հայ ժողովրդի ամոթալի էջերից մեկը: Այդ օրը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի «գրպանային» դատարանը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտեց երկու տարվա ազատազրկման՝ պատժի սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի վերցնելու պահից՝ հունիսի 26-ից։ Այս մասին հայտնել է Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը՝ դահլիճի աղմկոտ բացականչությունների, թուքումուրի տարափի տակ հրապարակելով դատավճռի եզրափակիչ հատվածն ու արագաքայլ ծլկելով դահլիճից:

Ակնհայտ է, որ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի եւ Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ «կարված» քրեական հետապնդումները՝ քաղաքական դրդապատճառներ ունենալուց զատ, իշխանությունների հակաեկեղեցական չդադարող արշավի մաս են, եւ այդ առումով թե՛ Աջապահյանը, թե՛ Գալստանյանը, պարզապես, քաղաքական հաշվեհարդարի զոհ են: Հոգեւոր դասի երկու բարձրաստիճան ներկայացուցչի փակելով բանտում՝ իշխանությունն ուզում է արատավորել Մայր աթոռի եւ, անձամբ, Գարեգին Բ կաթողիկոսի անունը, որի հետ Փաշինյանի ջրերը վաղուց մեկ առվով չեն հոսում:

«Ինչի էսօր Հայաստանում կա դատավոր, որ կարա վարչապետի ասածը չանի՞»: Այսպիսին էր դատական իշխանության մասին Փաշինյանի մտածելակերպն իր պաշտոնավարման արշալույսին: Անցել է շուրջ յոթուկես տարի, բայց ոչինչ դեպի լավը չի փոխվել, ավելին՝ այդ անձն իր ձեռքում կենտրոնացրել է իշխանության բոլոր ճյուղերը՝ օրենսդիրը, գործադիրը եւ դատականը՝ նախընտրելով կառավարման բռնատիրական տիպօրինակը: Դատավոր Արմինե Մելիքսեթյանը Փաշինյանի բազմաթիվ զոհերից մեկն է, ով իրեն պարտավորված է զգում կատարել նրա հրահանգները, ինչպես պետական բոլոր պաշտոնյաներն՝ անխտիր: Քանի դեռ նրանից SMS-ներ չեն ստացել:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031