Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է
Օրվա լրահոսը

Հայ հանրությունը հավատացել է Հայաստանի տեխնոլոգիական ապագային․ Հակոբ Արշակյան

Հոկտեմբեր 12,2025 11:53

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկա է գտնվել ԴիջիԹեք 2025-ի շրջանակում անցկացվող տեխնոլոգիական էկոհամակարգի միջոցառմանը, որը միավորել է համաշխարհային նորարարներին, ստարտափներին եւ ներդրողներին:  Նպատակն էր ներկայացնել հայկական տեխնոլոգիական էկոհամակարգը ոչ ֆորմալ միջավայրում:

Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում շնորհավորել է ԴիջիԹեք միջոցառման կազմակերպիչներին 20-րդ հոբելյանական ԴիջիԹեք 2025-ի անցկացման կապակցությամբ: Նա գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ հայ հանրությունը հավատացել է Հայաստանի տեխնոլոգիական ապագային, ինչի վառ ապացույցն այս օրերին ԴիջիԹեք այցելող հոծ բազմությունն է:

ՀՀ ԱԺ փոխնախագահը խոսել է տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման տեմպերի եւ խնդիրների մասին, փաստել, որ ոլորտում հնարավորությունները շատ են, քանի որ էկոհամակարգն իրական է եւ կենսունակ: Խնդիրների առումով ԱԺ փոխնախագահը մատնանշել է երկարաժամկետ ռազմավարական նախագծերի կարեւորությունը: Ոլորտի խնդիրների լուծման համատեքստում ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի աշխատանքների կարեւորությունը:  Նրա խոսքով այս մարմինը զբաղվում է ռազմավարական երկարաժամկետ առաջնահերթությունների սահմանմամբ, ինչպես նաեւ ռազմավարական ծրագրերի հաստատմամբ: Հակոբ Արշակյանը ներկայացրել է խորհրդի աշխատանքները, մանրամասնել բնագավառի զարգացմանն ուղղված վերջին քայլերը: Այս համատեքստում նա կարեւորել է Նորարարության հայկական հիմնադրամի գործունեությունը, որը ստեղծվել է պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում: Որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ այս հիմնադրամը կարող է դառնալ Հայաստանում նորարարական էկոհամակարգի զարգացման հզոր գործիք:

Նշենք, որ թվային տեխնոլոգիաների ամենամյա միջոցառումը՝ ԴիջիԹեք 2025-ը, Երեւանում անցկացվում է հոկտեմբերի 10-12-ը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031