Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է
Օրվա լրահոսը

Մահացել է ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը, որը, փորձելով փրկել ոզնուն, վրաերթի էր ենթարկվել

Հոկտեմբեր 12,2025 16:06

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 3-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Newspress.am-ը,  հոկտեմբերի 3-ին պատահար էր տեղի ունեցել Սևան-Երևան ճանապարհին: Ընտանիքի հետ Երևան ուղևորվելիս ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը ճանապարհին ոզնի է նկատել: Ցանկանալով ոզնուն հեռացնել ճանապարհից, որպեսզի կենդանուն վրաերթի չենթարկեն, նա կանգնեցրել է իր վարած մեքենան ու իջել մեքենայից:

Եպիսկոպոսյանը մոռացել է փոխանցման տուփը փոխադրել կայանման վրա, և մեքենան առաջ է ընթացել: Եպիսկոպոսյանը փորձել է բացել դուռը, որպեսզի կարողանա կանգնեցնել թափ հավաքող մեքենան: Մեքենայի թափից, սակայն, դուռը հարվածել, գետնին է գցել նրան և վերջինս ընկել է սեփական մեքենայի տակ: Մեքենայի հետևում նստած` ընտանիքի անդամներից մեկը առաջ է եկել ու կանգնեցրել մեքենան: Վրաերթի հետևանքով Եպիսկոպոսյանը գանգուղեղի կոտրվածք էր ստացել, նրա վիճակը ծանր էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031