«Հայաքվե». Նիկոլ Փաշինյանի փոքրաթիվ ընտրազանգվածը միգուցե քվեարկի նրա օգտին` համարելով, որ նա իրենց գյուղում ասֆալտ է արել, մանկապարտեզը կամ դպրոցն է վերանորոգել, խաղահրապարակ է կառուցել:
Բայց երբ հարցը հասնում է Սահմանադրությունը փոխելուն, նույնիսկ նրանք են կտրականապես դեմ արտահայտվում` ասելով` ոչ մի դեպքում, ինչո՞ւ մենք պետք է հրաժարվենք մեր Անկախության հռչակագրից: Հետևաբար` այն տապալվելու է ի սկզբանե, ալիևյան սահմանադրության հանրաքվեում Փաշինյանը որևէ շանս չունի, հետևաբար` նա ինքը կփորձի դրանից ամեն գնով խուսափել:
‼️Առաջիկա ընտրությունն էլ լինելու է փաշինյանական կեղծ և իրակա´ն խաղաղության միջև` ընդդիմության թելադրած օրակարգով: Փաշինյանը հասկանում է, որ ժողովրդին ուղղված իր շանտաժն այլևս չի´ աշխատելու, և նա չի վերարտադրվելու: