Լրահոս
Օրվա լրահոսը

Եղեգնաձորի թիվ 1 հիմնական և Վաղատինի միջնակարգ դպրոցներ այցերի ընթացքում արձանագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման հետ կապված համակարգային խնդիրներ. ՄԻՊ

Հոկտեմբեր 13,2025 10:31

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հոկտեմբերի 2-ին հերթական մշտադիտարկման այցերն են իրականացրել ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի «Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ և ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Վաղատին գյուղի «Վաղատինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքային պայմանների մատչելիությունը դիտարկելու նպատակով։ ‼️

➡️ Այցերի ընթացքում արձանագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման հետ կապված մի շարք համակարգային խնդիրներ, որոնք կամփոփվեն և կհասցեագրվեն իրավասու մարմիններին:

➡️ Եղեգնաձոր համայնքի «Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում, ի թիվս այլ հարցերի, սաներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի մի շարք դրույթներ, քննարկվել են անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի, ինչպես նաև կրթության ներառականության ապահովման վերաբերյալ հարցեր և այլն:

➡️ ՄԻՊ աշխատակազմի փորձագետը երեխաներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու եղանակները։

📌 Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻՊ ներկայացուցիչների կողմից իրականացվող մշտադիտարկման այցերը կրում են շարունակական բնույթ:

Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031