Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուրեղավանում 6-ամյա երեխայի վրա կառուսելի ընկնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ փոքրիկի կյանքը խլած դեպքով որևէ մեղադրյալ չկա

Հոկտեմբեր 13,2025 11:51

Փաստինֆո. Բյուրեղավանում խաղահրապարակում 6-ամյա երեխայի վրա կառուսելի ընկնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Բյուրեղավանի 1-ին Բ թաղամասի խաղահրապարակում դժբախտ դեպք է տեղի ունեցել․ մետաղական ծանր կոնստրուկցիան շուռ է եկել 6-ամյա երեխայի գլխին։ 6 օր շարունակ բժիշկները պայքարում էին փոքրիկի կյանքի համար, սակայն երեխան մահացել է։

ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը )։ Այս պահին դեռևս որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031