Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի «Ստրատուս» շտամով առաջացած հիվանդության բնորոշ նշաններից մեկը խռպոտությունն է

Հոկտեմբեր 13,2025 13:54

SARS-CoV-2 XFG-ի նոր տարբերակը, որը ստացել է ոչ պաշտոնական «Ստրատուս» անվանումը, առաջին անգամ հայտնաբերվել է Կանադայում 2025 թվականի հունվարի 27-ին:

ℹ️2025 թվականի հունիսի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Stratus XFG»–ը նշանակեց որպես կորոնավիրուսի նոր տարբերակ, որը գտնվում է հսկողության տակ։
ℹ️ «Ստրատուսը» հայտնաբերվել էր 38 երկրում, այդ թվում՝ Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում։ Այն հատկապես ակտիվ է Հարավարևելյան Ասիայում:

«Ստրատուս» շտամով առաջացած հիվանդության բնորոշ նշաններից մեկը ձայնի փոփոխությունն է` խռպոտություն:

✅Ընթացիկ տվյալները ցույց են տալիս, որ հոսպիտալացման, ծանր դեպքերը կենտրոնացած են խոցելի խմբերում (տարեցներ, ուղեկցող հիվանդություններ):

✅Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 70 դեպք (հ.ց. 2.4 դեպք ըստ 100.000 բնակչության), ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (72 դեպք, հ.ց. 2.4 դեպք ըստ 100.000 բնակչության) նվազել է 2 դեպքով:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031