Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ական հարթակները միտումնավոր կերպով խեղաթյուրում են «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի խոսքը»

Հոկտեմբեր 13,2025 15:20

ՔՊ-ական հարթակները միտումնավոր կերպով խեղաթյուրում են «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի խոսքերը` իրենց ցանկալի ձևով մեկնաբանելով նրա հայտարարությունները։

«Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովին հաջորդած ասուլիսի ժամանակ Նարեկ Կարապետյանը հստակ ընդգծել է, որ «Մեր ձևով» շարժումը չի՛ քննարկում և ապագայում չի՛ դիտարկում նախընտրական դաշինքի հնարավորությունը ՀՀ նախկին նախագահների գլխավորած քաղաքական ուժերի հետ։

Նարեկ Կարապետյանը չի բացառել անհատ պրոֆեսիոնալների հետ համագործակցության հնարավորությունը, բայց ընդգծել է վերը նշված նախապայմանը։

Մարիաննա Ղահրամանյան,
«Մեր ձևով» համաժողովրդական շարժման մամուլի խոսնակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031