«Իրանն այսօր». Բաքվում Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մասնակցությամբ համատեղ նիստ է անցկացվել:
Օրակարգում Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացման հարցն է եղել:
Հայտարարվել է՝
🔸Ռաշթ-Աստարա 162կմ երկաթուղու կառուցման համար պատրաստ է տարածքի 80կմ-ը: Անհրաժեշտ հողատարածքի մյուս մասը ձեռք կբերվի մինչև 2026թ. մարտ:
Կարդացեք նաև
🔸Մինչև 2025-ի տարեվերջ Ադրբեջանը կավարտի իրանական Աստարայում երկաթուղային տերմինալի կառուցումը:
🔸Մինչև 2025-ի տավերեջ կավարտվի Քալալեհ-Աղբանդ կամուրջի կառուցումը:
🔹Ռաշթ-Աստարան Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի արևմտյան՝ Ադրբեջանով անցնող երթուղու պակասող հատվածն է։ Իրանը սկզբում Ադրբեջանի հետ էր պայմանավորվել երկաթուղին համատեղ ներդրումներով կառուցել։ Սակայն հետագայում Բաքուն հրաժարվեց ֆինանսավորումից, ինչից հետո Թեհրանը բանակցություններ սկսեց Մոսկվայի հետ։ Չնայած որոշ պայմանավորվածություններին՝ նախագծի իրագործումը շարունակ ձգձգվում է:
🔹2017-ին Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին, որ Ադրբեջանն Աստարայում 4 տերմինալ է կառուցելու, այդ թվում՝ երկաթուղային, ու Բաքուն դրանք 25 տարով վարձակալելու է: Իրանական կողմը բազմիցս դժգոհել է, որ Ադրբեջանը չի իրականացրել իր պարտավորությունները:
🔹Աղբանդից կամուրջի կառուցման մեկնարկի մասին ազդարարել են 2022-ի սեպտեմբերին: Սա Իրանի տարածքով Նախիջևանի հետ նոր երթուղի ստեղծելու պայմանավորվածության շրջանակներում է: Այն ժամանակ հայտարարել էին, որ 18 ամսում կկառուցվի, իսկ այս տարվա հունվարին էլ ասում էին՝ գարնանը շահագործման կհանձնվի: