Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլն ուղղակի գնում է Եգիպտոս մեկ անգամ ևս համոզվելու, որ իր ստորագրած թուղթը բլեֆ է, առանց երաշխիքների խաղաղություն, կամ՝ երաշխավորված խաբեություն. Արտակ Զաքարյան

Հոկտեմբեր 13,2025 16:32

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Բենիամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփին շնորհակալություն է հայտնել հրավերի համար, սակայն չի մեկնելու Եգիպտոս՝ մասնակցելու Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթաժողովին: Փաստացի, Գազայի շուրջ գագաթնաժողովն անցնելու է առանց Իսրայելի:

Ավելի քան քսան երկրների ղեկավարներ և նախարարներ, կհավաքվեն Շարմ էլ Շեյխում, որպեսզի քննարկեն Գազայի ապագան։ Այնտեղ կլինեն ԱՄՆ-ի, Եվրոպական առաջատար պետությունների, Կատարի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները: Նույնիսկ Նիկոլն է գնալու, իր սիրելի հարևանի հետ։

Կարծում եմ, Նեթանյահուի բացակայության միակ ողջամիտ բացատրությունն այն է, որ Իսրայելը ստիպված չի լինելու ստորագրել իր շահերի գոտում կայացված և/կամ կայացվելիք այնպիսի որոշումներ, որոնք չեն բխում ազգային շահերից:

Նշեմ, որ Մերձավորարևելյան գագաթնաժողովի օրակարգում հրադադարի ամրապնդման, ինչպես նաև Գազայի անցումային շրջանի կառավարման հարցեր են:

Վերջերս աշխարհում հաճախ են կազմակերպվում խաղաղության և համագործակցության թեմայով գագաթնաժողովներ կամ հավաքներ, բայց որպես կանոն՝ անօգուտ: Դրանց մասնակցող առանցքային երկրները, առայժմ փորձում են ստեղծել իրավիճակի նկատմամբ քաղաքական վերահսկողության պատրանք՝, բայց ոչ իրական լուծումներ:

Դատելով Շարմ էլ Շեյխում կայանալիք գագաթաժողովին նախորդող հայտարարություններից՝

ԱՄՆ-ը կարծես թե գործում է «գործընթաց՝ հանուն գործընթացի» սկզբունքով,

Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան փորձում են չկորցնել տարածաշրջանային միջնորդի իրենց կարգավիճակը,

Եվրոպան (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Գերմանիա)՝ դիվանագիտական ​​​​հայտարարություններով ու «հումանիտար կոչերով» դեպի Մերձավոր Արևելք վերադառնալու հնարավորություններ են տեսնում,

Թուրքիան՝ մահմեդական գործոնն ու օսմանյան կայսրության հիշողություններն առաջ տանելով, ինչպես նաև Իրանի դեմ ճնշումներից օգտվելով՝ փորձում է Միջերկրական ծովից մինչև Միջին Ասիա, նոր տիպի ազդեցության (պանթուրքիզմի) քաղաքական հայտ ներկայացնել,

Ռուսաստանը փորձում է բոլորի խաղաքարտերը խճճել նաև Մերձավոր Արևելքում, հասկացնելով, որ առանց իրենց մասնակցության՝ ոչ մի ֆունդամենտալ լուծում չի լինելու,

Իրանն՝ իր աջակից ուժերին կորցնելուց, ինչպես նաև ուղիղ հարվածներ ստանալուց հետո, փորձում է մի շարք ազդեցիկ երկրների հետ վերաբանակցել փոխադարձ շահերի գնահատման, համագործակցության և անվտանգության նոր ռեսուրսների ներգրավվման օրակարգերը:

ՆԱՏՕ-ն զբաղված է Ուկրաինայի պատերազմն անվերջ երկարաձգելով, ՌԴ դեմ երկրորդ ճակատ բացելու հնարավորություններ փնտրելով, ինչպես նաև ՌԴ և Չինաստանի ռազմաքաղաքական ներուժը տարբեր ռեգիոններում հակակշռելով,

Հնդկաստանն ու Չինաստանը շարունակում են դիստանցավորված մնալ և իրավիճակներից մաքսիմալ օգտվելով, նոր ազդեցության գոտիներ ձևավորել՝ այդ թվում նաև Մերձավոր Արևելքում:

Աֆղանստանի և Պակիստանի միջև սկսվող ռազմական բախումների հեռանկարն էլ դեռ պարզ չէ, թե ինչպես կավարտվի:

Այս ամենի ֆոնին պարզ չէ նաև, թե ո՞վ է տրամադրելու խաղաղության իրական երաշխիքները և ինչպիսի՞ն է լինելու Գազայի ճակատագիրը:

Վերլուծաբաններից մեկը նշել էր, որ Եգիպտոսում սպասվող «Հաղթողների գագաթնաժողովը» տեղի կունենա առանց «հաղթողի», այսինքն՝ առանց Իսրայելի մասնակցության։ Իսկ, դա կարող է նշանակել, որ պատերազմը չի ավարտվել: Օգտվելով հրադադարից՝ վաղը Շարմ էլ Շեյխում պարզապես խմբակային սելֆի են անելու:

Պետք է արձանագրել, որ Հարավային Կովկասում հետագա զարգացումներն ուղիղ կապակցված են նաև Մերձավոր Արևելքի ապագայից:

Երբ Սերժ Սարգսյանն գնում էր որևէ միջազգային հարթակում միջոցառման մասնակցելու՝ Հայաստանի քաղաքական դաշտը գիտեր, որ երկրի ու ժողովրդի համար անելիք ու ակնկալիք կա: Նիկոլի պարագայում՝ ոչ մի դրական բան, վաղուց ոչ-ոք չի սպասում, բացի հեծանիվ քշելուց:

Նիկոլն ուղղակի գնում է Եգիպտոս մեկ անգամ ևս համոզվելու, որ իր ստորագրած թուղթը բլեֆ է, առանց երաշխիքների խաղաղություն, կամ՝ երաշխավորված խաբեություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031