Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ՔՊ-ն հաղթի Վաղարշապատի ընտրություններում, ավելի մեծ թափով կփորձի զավթել Վեհարանը. Հովհաննես Իշխանյան

Հոկտեմբեր 13,2025 16:48

«Քաղաքապետ Տիգրան Ավինյանի անգործությունն այն բանի դրսեւորումն է, որ ընտրությունների ժամանակ ՔՊ-ն գողացավ երեւանցիների ձայները: Երեւանցին քվեարկել էր մեկ ուրիշ ուժի օգտին, բայց գողացան մարդկանց ձայները, եւ քաղաքապետ դարձավ Տիգրան Ավինյանը»,-«Հայելի» ակումբում ասաց հանրային գործիչ, վավերագրող Հովհաննես Իշխանյանը:

«Եթե այս իշխանությունը եկել էր Արցախը հանձնելու, ամբողջ էներգիան, մտավոր ունակությունը զբաղված էր Արցախը հանձնելու թեմայով, բնականաբար այլ բանով չէին հասցնելու զբաղվել: Իրենց էներգիան միայն այդ ուղղությամբ պետք է ուղղեին, ո՞նց կարող էին համայնքային խնդիրներ լուծել: Իրենց էներգիան միայն բավարարում է Փարաքարի համայնքապետի դեմ ահաբեկչություն իրականացնելուն, որ կարողանան մնացած ընտրություններում էլի ձայներ գողանալ: Եթե նախկինում մենք գործ ունեինք ընտրակեղծարարության հետ, հիմա գործ ունենք ընտրագողության հետ»,-ասում է Հովհաննես Իշխանյանը:

Վավերագրողը նաեւ զգուշացնում է. «Եթե ՔՊ-ն հաղթի Վաղարշապատի ընտրություններում, հարված է լինելու մեր ինքնությանը, ամենայն հավանականությամբ նրանք ավելի մեծ թափով կփորձեն զավթել Վեհարանը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031