Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարի փաստը միայն ժամեր անց է հայտնի դարձել ՀԷՑ բարձր ղեկավարությանը. ի հայտ եկած փաստերի հիմամբ մի քանի պաշտոնյայի ազատել են աշխատանքից. Ռոմանոս Պետրոսյան

Հոկտեմբեր 13,2025 17:25

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ընթացիկ

Նախօրեին մարզային բնակավայրերից մեկը վթարային անջատման հետեւանքով հոսանքազրկվել էր ավելի քան 6 ժամով։

Վթարի փաստի վերաբերյալ ՀԷՑ համապատասխան մասնաճյուղի կարգավարական ծառայության հերթապահ կարգավարը (диспетчер) պատշաճ գրանցում չի կատարել գրանցամատյանում (անսալով մասնաճյուղի գլխավոր ճարտարագետի ակնհայտ ապօրինի ցուցումին) եւ սահմանված կարգով անմիջապես չի զեկուցել ՀԷՑ Կենտրոնական կարգավարական ծառայությանը։

Վթարի փաստը միայն ժամեր անց է հայտնի դարձել ՀԷՑ բարձր ղեկավարությանն ու Կենտրոնական կարգավարական ծառայությանը՝ ինչի արդյունքում լրացուցիչ հսկողություն է սահմանվել վերականգնողական աշխատանքների նկատմամբ եւ երկու ժամ անց արդեն էլեկտրամատակարարումը վերականգնվել է։

Իրավիճակի մանրակրկիտ համադրման, ինչպես նաեւ տվյալ հերթափոխի աշխատակիցների եւ պատասխանատու պաշտոնյաների կողմից իրականացված գործողությունների եւ ձեռնարկված միջոցառումների համակողմանի վերլուծության արդյունքում ի հայտ եկած փաստերի հիմամբ աշխատանքից ազատվել են՝

— մասնաճյուղի Տնօրենի տեղակալ – գլխավոր ճարտարագետը,
— մասնաճյուղի Օպերատիվ կարգավարական ծառայության պետը,
— տվյալ ծառայության ավագ կարգավարը (հերթապահը),
— մասնաճուղի Էլ.ցանցերից մեկի պետը,
— տվյալ Էլ.ցանցի պետի տեղակալ-գլխավոր ճարտարագետը։

Հորդորս է՝ «ՀԷՑ» ՓԲԸ բոլոր աշխատակիցներին ու ամենատարբեր մակարդակների պատասխանատու պաշտոնյաներին. ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու՝ ձեր աշխատանքային պարտականություններն իրացնելիս գործել բացառապես ձեզ վերապահված լիազորությունների շրջանակներում՝ հարգելով Ընկերության լավագույն շահը եւ առաջնորդվելով ՀՀ պետական ու հանրային շահով։

Ըստ այդմ, կոչ եմ անում վերադասից տրվող՝ ակնհայտ ապօրինի եւ Ընկերության ու մեր քաղաքացիների օրինական շահերին հակասող ցանկացած հանձնարարություն կամ ցուցում չկատարել եւ այդ մասին անմիջապես տեղյակ պահել Ընկերության Անվտանգության եւ վերահսկողության տնօրինությանը կամ անձամբ՝ ինձ, կապի ցանկացած միջոցներով։

Կրկին շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ-ի հազարավոր բարեխիղճ եւ ազնիվ աշխատակիցներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031