Հոկտեմբերի 13-ին ծաղիկներ դրվեցին գեներալ Իվան Պասկեւիչի կիսանդրու առաջ: Միջոցառումը, որ նվիրված 1826-1828թթ.ռուս-պարսկական պատերազմում Երեւանի բերդի ազատագրման 198-րդ տարեդարձին, կազմակերպել էր Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը։ Արարողությանը մասնակցում էին Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի, Մոսկվայի տան, Բելառուսի դեսպանատան ներկայացուցիչներ, ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի եւ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության զինծառայողներ, ինչպես նաեւ մեծամորցի դպրոցականներ։
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նշեց, որ Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը տարիներ շարունակ խնամում է Պասկեւիչի հուշարձանը, իսկ 2 տարի առաջ այն վերականգնվել է: Նրա ձեւակերպմամբ, Պասկեւիչը պետական եւ ստրատեգիական մտածողությամբ մարդ էր. «Չէ՞ որ հենց նա ստորագրեց Թուրքմենչայի պայմանագիրը, որի շնորհիվ հայերին հնարավորություն տրվեց վերադառնալ իրենց պատմական հայրենիք»։
Մոսկվայի տան տնօրեն Հայկ Մելիքյանը նշեց, որ որպես հայ՝ պարտավոր է հարգանքի տուրք մատուցել նման բացառիկ մարդու հիշատակին, ում կողքին կռվում էին նաեւ հայ կամավորներ։ Նրա խոսքով, Երեւանի բերդի ազատագրումը դարձել է հայ եւ ռուս ժողովուրդների միավորման խորհրդանիշ։ Նա նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է բարեկարգել Պասկեւիչի բլուրը, որպեսզի այդ վայրը դառնա ավելի հարմարավետ ու ակնահաճո նման միջոցառումների անցկացման համար։
Կարդացեք նաև
ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հրամանատար գեներալ-մայոր Ալեքսանդր Բեզբորոդովն ասաց, որ մեծ պատիվ հարգանքի տուրք մատուցել ոչ միայն գեներալ Իվան Պասկեւիչին, այլեւ Կովկասյան կորպուսին եւ այն հայ կամավորներին, որոնք ազատագրեցին Երեւանի բերդը:
Նա նշեց, որ հենց բլրի վրա էր գտնվում էր ռուսական հրամանատարության շտաբը։ Բեզբորոդովն ընդգծեց, որ 200 տարի առաջ Պասկեւիչի կիրառած մեթոդները ռազմարվերստում այսօր էլ արդիական են:
Անի ՍԵՐՈԲՅԱՆ