Մենք խստորեն դատապարտում ենք մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից արված կնատյաց արտահայտությունները, որոնք ուղղված էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կին լինելու նվաստացնող արտահայտություններով: Նման արտահայտությունները խտրական և անընդունելի են:
Բովանդակալից քաղաքական քննարկումների փոխարեն սեքսիստական և կնատյաց լեզու օգտագործելը վկայում է մարդկային արժանապատվության սկզբունքների նկատմամբ խորը անհարգալից վերաբերմունքի մասին: Կանանց կամ նրանց սեռականությունը որպես վիրավորանքի կամ ծաղրի գործիք օգտագործելը քաղաքական քննադատություն չէ. դա բռնություն է, որը նորմալիզացնում է խտրականությունը և ամրապնդում գենդերային կարծրատիպերը:
Մենք ուզում ենք հիշեցնել պարոն Քոչարյանին, որ բազմիցս նշել ենք, որ կին լինելը և ազատ սեռական կյանք ունենալը ամոթ չէ: Անընդունելի է կին լինելու և սեռականություն ունենալու փաստը որպես թուլության նշան հումորային ռեմարկով ներկայացնելը:
Մենք կրկին անգամ կոչ ենք անում բոլոր քաղաքական գործիչներին զերծ մնալ սեքսիստական արտահայտություններից և կենտրոնանալ քաղաքական բովանդակության վրա։ Դադարե՛ք դիտարկել կանանց որպես ստորադաս օբյեկտներ ձեր քաղաքական հակամարտություններում։
Կարդացեք նաև
Հայաստանի ապագան կկառուցվի հավասարության և հարգանքի վրա, այլ ոչ թե հնացած հայրիշխանական նորմերի։
«Կանանց ռեսուրսային կենտրոն»