Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է.
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2012 թ-ի հոկտեմբերի 3-ին ընդունել է 1900-րդ բանաձևը, որը սահմանում է «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը
Համաձայն որի՝ Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է՝ ըստ Եվրոպայի խորհրդի չափորոշիչների
Եվրոպայի խորհրդի տարածքում՝ 46 անդամ պետություններում❗️
Կարդացեք նաև
Ըստ ԵԽԽՎ-ի բանաձեւի «քաղաքական բանտարկյալ» հասկացությունն ունի 5 չափորոշիչներ, որոնցից անգամ ՄԵԿԻ առկայությունը բավարար է մարդուն քաղաքական բանտարկյալ համարելու համար❗️
🔺❗️Սամվել Կարապետյանի գործով առկա են նշված չափանիշներից ոչ թե մեկը կամ երկուսը, այլ՝ բոլոր հինգ չափորոշիչները ՄԻԱԺԱՄԱՆԱԿ❗️
🔺Այսպես՝ Բանաձևի համաձայն՝�անձնական ազատությունից զրկված անձը համարվում է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼ, եթե.
1️⃣ա. «կալանքը կիրառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և դրա արձանագրություններով սահմանված հիմնական երաշխիքներից որևէ մեկի խախտմամբ.».
🔺Սամվել Կարապետյանի կալանքը խախտում է Եվրոպական կոնվենցիայով նախատեսված խոսքի ազատության իրավունքը❗️
Անգամ իշխանությունների ամենամոլի կողմնակիցը համաձայն է, որ, եթե Սամվել Կարապետյանի չաջակցեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ նա այսօր կալանավորված չէր լինի❗️
2️⃣ բ. «եթե կալանքը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով ՝ առանց որևէ առնչության.».
🔺Սամվել Կարապետյանի կալանքը կիրառվել է քաղաքական հիմքով առանց հանցագործության հետ անմիջական կապի։
Այսինքն, Սամվել Կարապետյանի կալանքի միակ հիմքը և պատճառը նրա քննադատությունն է ուղղված օրվա իշխանություններին, այլ ոչ թե որևէ ԱՐԱՐՔ։ Եթե չլիներ անհամաձայնությունը Եկեղեցու դեմ ուղղված իշխանությունների գործողություններին՝չէր լինի նաև կալանքը❗️
3️⃣ «գ. եթե, քաղաքական շարժառիթներից ելնելով, կալանքի տևողությունը կամ դրա պայմաններն ակնհայտորեն համաչափ չեն այն հանցագործությանը, որի կատարման համար անձը ճանաչվել է մեղավոր կամ մեղադրվում է. կալանքի պայմանները պարզապես անհամաչափ են հանցանքին, որի համար մեղադրվում է անձը կամ ենթադրվում է մեղադրյալ լինելը.»
🔺Նախկինում որևէ հանցանք չկատարած, 60-ամյա հայ մեծագույն ազգային բարերարի 4-ամսյա կալանքը, և այն երկարաձգելուն ուղղված իրավապահ համակարգի գործողությունները, այն էլ՝ միջին ծանրության հանցանքի դեպքում, ՀԱՎԱՍՏՈՒՄ են այս գործընթացի ակնհայտ ոչ իրավական լինելը,
4️⃣ «դ. եթե քաղաքական դրդապատճառներով, նա պահվում է այլ անձանց համեմատ խտրական պայմաններում. »
🔺Սամվել Կարապետյանը կալանավորվել է խտրական կերպով, համեմատած այլ անձանց հետ։ Գործ ունենք եզակի դեպքի հետ, երբևէ օրենքի հետ խնդիր չունեցած հայ մեծագույն Բարերարը կալանավորված է ավելի քան 4 ամիս, և քննչական մարմինը փորձում է երկարացնել կալանքը❗️
5️⃣ «ե. եթե կալանքը ակնհայտ անարդար ընթացակարգերի արդյունք է, և դա առերևույթ փոխկապակցված է իշխանությունների քաղաքական շարժառիթներին.».
🔺Կալանքը տեղի է ունեցել ակնհայտ անարդար դատավարությամբ, և դա ուղղակի կապված է քաղաքական իշխանությունների քաղաքական ներգործությունների հետ։
🔺Այս դրույթի առկայությունը հավաստելու համար բավարար է հիշատակել Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ ֆեյսբուքյան գրառումները❗️
🛑Վերոշարադրյալից ուղղակիորեն բխում է, որ Սամվել Կարապետյանի կալանավորումն իշխող ուժի քաղաքական հետապնդումների էպոպեաներից է, և իր բնույթով աննախադեպ է անգամ հենց իրենց համար❗️
Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է՝ ըստ Եվրոպայի խորհրդի չափորոշիչների` Եվրոպայի խորհրդի տարածքում, մասնավորապես՝ 46 անդամ պետություններում❗️