«Հրապարակի» զրուցակիցը քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային իրավաբան, մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամն է, որը ներգրավված է Սամվել Կարապետյանի պաշտպանության գործում:
– Սամվել Կարապետյանի դեմ ապօրինի արշավը միջազգային հանրությանը ներկայացնելու ուղղությամբ ի՞նչ արդյունքներ ունենք: Ի՞նչ փուլում է այդ գործընթացը:
– Մենք արդեն մի քանի կարեւոր քայլ ենք ձեռնարկել: Գործը ներկայացվել է մեր միջազգային գործընկերներին: Իրազեկությունը մեծանում է, եւ պատմությունը տեղափոխվում է ներքին իրավական հարցից դեպի քաղաքական եւ կրոնական հետապնդման լուրջ դեպք: Մենք ակտիվորեն փաստաթղթավորում ենք պատշաճ ընթացակարգի խախտումները, եւ դուք ավելին կլսեք մոտ ապագայում։ Մենք գործադրում ենք ինչպես իրավական, այնպես էլ՝ բարոյական ջանքեր: Մեր նպատակը ոչ միայն մեկ մարդու պաշտպանելն է, այլեւ այն սկզբունքի վերահաստատումը, որ արդարադատությունը Հայաստանում պետք է կրկին պատկանի ժողովրդին, այլ ոչ թե քաղաքական էլիտային։
– Այդուհանդերձ, Դուք մտադիր եք օգտագործել նաեւ ՀՀ իշխանությունների հետ բանակցելու, երկխոսելու հնարավորությունը, քանի որ համոզված եք՝ միջազգային արբիտրաժային դատարանի արտակարգ միջանկյալ որոշումները, ի վերջո, կատարվում են եւ կարող են չափազանց «ծանր նստել» կառավարության վրա: Այս իմաստով, պաշտոնական Երեւանից կա՞ն ազդանշաններ:
Կարդացեք նաև
– Մենք միշտ պատրաստակամություն ենք հայտնել՝ երկխոսություն սկսելու: Սակայն իրական երկխոսություն չի կարող գոյություն ունենալ այնտեղ, որտեղ դատարաններն օգտագործվում են որպես զենք, իսկ քննադատները բանտարկվում են: Կառավարությունը գիտի, որ արդեն իսկ գործող միջազգային ժամանակավոր միջոցառումները լուրջ եւ պարտավորեցնող են: Դրանց իրականացումը կցուցադրի օրենքի գերակայության նկատմամբ տարրական հարգանք։ Մինչ օրս մենք պաշտոնական Երեւանից որեւէ կառուցողական ազդանշան չենք ստացել, բայց մեր ձեռքը մնում է մեկնված։
Արա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: