Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկայում ընտրություններ են, պարզ է, որ Փաշինյանը ժողովրդին սիրո խոստովանություններ էլ կանի, սրտիկներ էլ կցուցադրի. «Փաստ»

Հոկտեմբեր 14,2025 10:56

Նախորդ հրապարակումներից մեկում նկատել էինք, որ Նիկոլ Փաշինյանը շուտով նորից սկսելու է ավելի հաճախ խոնարհվելու ժեստեր անել, ավելին՝ նորից հիշելու է, որ սիրում է բոլորին: Այսինքն, ավելի հաճախ է փորձելու սիրաշահել բազմաչարչար ժողովրդին: Չէինք սխալվել: Ու դժվար էլ կլիներ սխալվել: Ինչ-որ առանձնահատուկ խորաթափանցության խնդիր չէ. առաջիկայում ընտրություններ են սպասվում:

Ահավասիկ, նախօրեին էլ Էրեբունի-Երևանի տոնի համատեքստում էլ ի սկսեց «հին երգը»՝ բոլորին սիրելու մասին, մի հատ էլ մատներով «սրտիկ» արեց: Չէ, երկու անգամ, մի հատ էլ՝ նախորդ օրը: Կարճ ասած՝ ժողովրդին վիրտուալ «սրտիկեց»:

Կրկնենք՝ շատ պարզ է. առաջիկայում ընտրություններ են լինելու: Դե, պարզից էլ պարզ է, որ հիմա Փաշինյանը ժողովրդին սիրո խոստովանություններ էլ կանի, սրտիկներ էլ կցուցադրի: Չէ՞ որ ինքը շատ լավ հասկանում է, որ առանձնապես քվե չունի, այդ ընտրություններում հաղթելու շանս չունի: Չունի, բայց իշխանությունից հեռանալու ցանկություն էլ չունի: Ոչ մի պարագայում:

Փաշինյանի «սրտիկումները» հիշեցրին Սևակի հանրահայտ տողերը.

«Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր Սիրում է կյանքում նա իր… աթոռը»:

Աթո՛ռն է սիրում: Նա իր աթոռից, պաշտոնից ու կարգավիճակից բացի, ուրիշ ոչինչ չի սիրում: Այսինքն, այս զգացմունքային հարցում էլ է կեղծում: Ինչպես միշտ:

Այլապես, «բոլորին սիրողը, «սրտիկողը», որ իշխանության էր եկել աղքատության դեմ պայքարելու դրոշակներով, կկանգներ և մոտ մի 700 հազար մարդու կասե՞ր, թե՝ «աղքատությունը ձեր գլխում է…»: Դա դեռ ամենից անմեղ թվացող պահը նշեցինք: «Բոլորին սիրողը» հազարավոր երիտասարդների մահվան մատնեց ու հետո էլ թե՝ «բոլոր դեպքերում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի…»:

Նա իր ամեն ինչով ցույց է տալիս, որ իրականում ոչ թե սիրում է մարդկանց, ժողովրդին, այլ ընդհակառակը, ուղղակի հիմա այդպես է պետք, դե… առջևում ընտրություններն են:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031