Լրահոս
Օրվա լրահոսը

Արամուսում ամուսիններին կյանքից զրկած անձը ժամեր անց Զովաշենում կյանքից զրկել է ևս 2 հոգու. Shamshyan.com

Հոկտեմբեր 14,2025 12:34

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Արամուսում ամուսիններին սպանած անձը ժամեր անց ևս 2 հոգու՝ հրազենի գործադրմամբ, սպանել է:

Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին նա կրակոցներ է արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի և Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ: Նրանք տեղում մահացել են:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ է: 61-ամյա տղամարդն իր զոհերի վրա կրակել էր իր անվամբ գրանցված որսորդական հրացանից:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր shamshyan.com-ը՝ իրավապահները հայտնաբերել ու վնասազերծել էին Արամուս գյուղում ամուսիններին սպանելու մեջ կասկածվողին:

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նա առավոտյան ինչ-որ հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել ամուսինների հետ, որոնք նրա հարևաններն էին, այնուհետև տղամարդն իմացել է, որ ամուսինները տնից դուրս են եկել և գնացել են Արամուս գյուղի դաշտ՝ գազար հավաքելու, հրազենով զինված մոտեցել է նրանց, իր սև գործը կատարել, ապա դիմել փախուստի:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031