«Ազատություն». Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երկրում ՏԻՄ ընտրություններին հաջորդած ակցիաների ֆոնին հերթական անգամ խստացնում է փողոցային հավաքների կանոնները:
Նոր օրինագծի համաձայն՝ հանրահավաքների անցկացման սահմանված կանոնների խախտումը կդառնա նաև քրեորեն պատժելի և կարող է հանգեցնել մինչև երկու տարվա ազատազրկման:
Իշխող ուժի ներկայացուցիչ Իրակլի Կիրցխալիան հայտնել է, որ նոր փոփոխություններով նախատեսվում է՝ ակցիային փակ դեմքով մասնակցելը, արցունքաբեր կամ թունավոր նյութ օգտագործելը, ճանապարհը փակելը կամ ժամանակավոր կառույցների տեղադրումը կպատժվեն վարչական կալանքով՝ մինչև 15 օր ժամկետով, կազմակերպիչների համար՝ մինչև 20 օր, ակցիայի ժամանակ զենք, պիրոտեխնիկա կամ «նմանատիպ առարկաներ» պահելը՝ մինչև 60 օր կալանք: Հանրահավաքը դադարեցնելու մասին ՆԳՆ -ի պահանջը կատարելուց հրաժարվելը ևս նախատեսում է մինչև 60-օրյա կալանք:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: