Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակը համառ կռիվ է տվել: Մեր ժողովրդի համար աղետալի էջի ու դրան հաջորդած պարտությունների շղթայի գլխավոր պատասխանատուն Փաշինյանն է. Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 14,2025 12:48

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի նախաբանի ու եզրափակիչ մասի ընթերցումից հետո տպավորություն ունեմ, որ եթե դա Նիկոլ Փաշինյանը չի գրել, ապա ակնհայտորեն խմբագրել է:

Այն տերմինաբանությունն ու համայն աշխարհին ուղղված մեղադրանքները, պիտակավորումները, որոնք արտացոլված են զեկույցում, այս տարիներին հնչեցվել ու տեղ են գտել Փաշինյանի և նրան պատկանող մի քանի լրատվամիջոցների բառապաշարում:

Նաև շատ պարզ է, թե ինչու չի հրապարակվել այս զեկույցը:

Որքան էլ Փաշինյանը փորձել է արդարանալ, պարտության պատասխանատվությունը բաշխել բանակի, ներքին և արտաքին ուժերի ուժերի վրա, նույնիսկ այս փաստաթղթում է ակնհայտ, որ մեր ժողովրդի համար աղետալի էջի ու որպես հետևանք դրան հաջորդած պարտությունների շղթայի գլխավոր պատասխանատուն հենց իշխանության գլխին կանգնածն է` Փաշինյանը:

Կոնկրետ պատերազմական վճռական փուլերի մասին կա՛մ հպանցիկ է խոսվում, կա՛մ շրջանցվում է. հասկանալի է, որ իշխանությունը հստակ գիտի, որ իր որոշումները, ուշացումով հակաքայլերը, իսկ որոշ դեպքերում` քաղաքական որոշումների բացակայությունները մեր երկրին դիվանագիտական, քաղաքական, ռազմական առումով հրել են դեպի դաժան պարտության:

Թեև ներկայացված է տարբեր ստորաբաժանումների գործողությունները, նաև նրանց, որոնք ըստ զեկույցի հեղինակների ինքնակամ լքել են մարտադաշտը, հրաման չեն կատարել և այլն, սակայն փաստաթղթում շատ հստակ արտացոլված է այն հանգամանքը, որ հավաքական առումով, բանակը համառ կռիվ է տվել, շատ դեպքերում` խիստ անհավասար պայքարում և պետք է ևս մեկ անգամ արժանին մատուցել մեր այն նվիրյալներին, ովքեր պայքարեցին, դիմադրեցին և իրենց նվիրվածությունը հայրենիքին ի ցույց դրեցին ռազմաճակատում:

Այսպիսի բանակով պարտվել հնարավոր էր միայն քաղաքական ղեկավարության լիակատար տապալումների, ռազմաքաղաքական իրադրության սխալ գնահատումների, դիվանագիտական ձախողումների և երկրի անվտանգության ապահովման ուղղությամբ քայքայիչ գործողությունների պայմաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031