«Ազատություն». Մեծ Բրիտանիան չեղարկում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի մատակարարման էմբարգոն, հայտարարել է պետնախարար Սթիվեն Դաութին:
Նրա հայտարարության մեջ նշված է, որ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջընթացը, խաղաղությանն ուղղված շարունակական ջանքերին աջակցելու համար Բրիտանիան որոշել է Հայաստանի և Ադրբեջանի հետ բարձրացնել իր երկկողմ հարաբերությունները՝ դրանք հասցնելով ռազմավարական գործընկերության։ Ըստ Լոնդոնի՝ այս որոշմամբ Միացյալ Թագավորությունը նաև աջակցում է երկու երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանմանը «հիբրիդային սպառնալիքներից»։
Դաութին շեշտել է, կարծում ենք՝ 1992 թվականի ԵԱՀԿ զենքի արգելքն այլևս արդիական չէ:
Հայաստան և Ադրբեջան արտահանման և առևտրի լիցենզիաների հայտերը, սակայն, կշարունակեն գնահատվել անհատական հետազոտության հիման վրա՝ Մեծ Բրիտանիայի ռազմավարական արտահանման լիցենզավորման չափանիշներին համապատասխան:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: