Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ, խաբար ես, չէ՞, որ Թուրքիայի, Ադրբեջանի և մի շարք թյուրքական երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ այդպես էլ չեն հասկանում, որ «Զանգեզուրի միջանցք» չկա. Արտակ Զաքարյան

Հոկտեմբեր 14,2025 13:58

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլ, խաբար ես, չէ՞, որ Թուրքիայի, Ադրբեջանի և մի շարք թյուրքական երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ այդպես էլ չեն հասկանում, որ «Զանգեզուրի միջանցք» չկա: Այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում ու չեն հարգում, նույնիսկ չեն էլ վախենում:

Ուրեմն, Նիկոլ ջան, մինչ դու (չուժոյ պախմել) Շարմ էլ Շեյխի «խաղաղության» գագաթնաժողովում Պակիստանի վարչապետին հիշեցնում էիր, որ վերջերս դիվանագիտական հարաբերությունների մասին ինչ-որ թուղթ եք ստորագրել, այդ նույն ժամանակ Իսլամաբադում տեղի է ունեցել հետևյալը (երեկ):

Ադրբեջանի խորհրդարանի նախագահը, եռակողմ հանդիպման բացման արարողության ժամանակ, նշել է որ ««Թրամփի երթուղի» ծրագրի իրականացմամբ Զանգեզուրի միջանցքը Եվրասիայի կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա»։

Իսկ Թուրքիայի խորհրդարանի խոսնակը, նույն հանդիպման ընթացքում ասել է. «Զանգեզուրի միջանցքի գործարկումը կխթանի տարածաշրջանի երկրների միջև տնտեսական և քաղաքական սերտ կապերը և կբարձրացնի նաև Միջին միջանցքի ռազմավարական նշանակությունը»։

Հիմա ի՞նչ է սա նշանակում. քո հերթական, աղետաբեր խաբեությո՞ւնն է սեփական ժողովրդին, թե՞ «խաղաղության» անվան տակ նոր բախում հրահրող հարևանների անհարգալից վերաբերմունքն է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:

Երկու դեպքում էլ շատ վատ է:

Հ.Գ. Չգիտեմ ճիշտ է, թե՞ չափազանցված, բայց ասում են` իրավիճակի անելանելիությունից ու անհեռանկարայնությունից դրդված, ՔՊ-ական գիտակից հատվածը սկսել է չարաշահել ալկոհոլը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031