Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային վեճերը կքննվեն հատուկ հանձնաժողովում. Ժորա Սարգսյան

Հոկտեմբեր 14,2025 13:54

«Շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որն իր էությամբ փոփոխություն է բերելու աշխատաշուկայում: Ներկայումս, երբ աշխատանքային վեճ է լինում, աշխատողը դիմում է դատարան: Այս նախագծով առաջարկվում է, որ աշխատողը աշխատանքային վեճի դեպքում ոչ միայն դատարան դիմի, այլ լինի աշխատանքային վեճերը քննող հանձնաժողով, որի առաջ աշխատողը կբարձրաձայնի իր խնդիրները»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

«Ի դեպ, այս հանձնաժողով կարող են դիմել նաեւ գործատուները, եթե իրենք ունեն խնդիր աշխատողների հետ: Սա հնարավորություն կտա առաջին հերթին ավելի արագ հանգուցալուծել աշխատանքային վեճերը գործատուի եւ աշխատողի միջեւ: Ամենակարեւորը՝ դա լինելու է անվճար, որովհետեւ հանձնաժողովն իր գործունեությունը ծավալելու է անվճար հիմունքներով: Սա, բնականաբար, կօգնի թոթափել դատարան դիմելու հայցերի քանակը, արդյունքում՝ դատարանի գործունեության արդյունավետությունն էլ կբարձրանա»,-հավելեց Ժորա Սարգսյանը:

Նրա խոսքով. «Նախագծով առաջարկվում է, որ հանձնաժողովը ստեղծվելու է Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի կազմում: Այն լինելու է 3 անդամից բաղկացած: Հանձնաժողովի նախագահը նշանակվելու է Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից, լինելու է քաղծառայող, հանձնաժողովի անդամներն են լինելու մեկ հոգի՝ գործատուների միությունից, մյուսը՝ արհմիությունների կողմից»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետը նշեց, որ աշխատանքային վեճի դեպքում կարելի է դիմումը գրավոր կամ թղթային տարբերակով ներկայացնել հանձնաժողովին, որից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովը պետք է տեղեկացնի, թե երբ է տեղի ունենալու նիստը: Հանձնաժողովի որոշումը իրավազոր կհամարվի, եթե մասնակիցների կեսից ավելին կողմ քվեարկի, ու այն կդառնա պարտադիր: Իսկ եթե մեկ ամսվա ընթացքում այն վիճարկվի դատարանում, դատարանի վճիռը կհամարվի պարտադիր:

 Տեսանյութն ավելի ուշ

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031