Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ վախով է առաջնորդվել վարչապետը՝ նման անհեթեթ մեղադրանք ներկայացնելով. Սամվել Կարապետյանի պաշտպան

Հոկտեմբեր 14,2025 14:29

«Ադրբեջանի կառավարությունը երկու հայ միլիարդատերերի հետեւից է ընկել՝ մեկը Ռուբեն Վարդանյանն է, մյուսը Սամվել Կարապետյանը: Բոլորը պետք է իրենց հարց տան՝ ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը նստած, երբ բացարձակապես անմեղ մարդ է»,- ասուլիսում ասաց Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:

«Պարոն Կարապետյանը կալանավորվել է հոր քառասունքին մասնակցելու համար Հայաստանում գտնվելու ժամանակ, այսինքն՝ դա քաղաքական ցույց կամ գործողություն չէր: Ելնելով իր խոսքերի համատեքստից՝ միանգամայն պարզ է, որ մտքով անգամ չէր անցել ակնարկել կառավարության տապալումը:

Մի բան էլ ավելացնեմ՝ Հայաստանը ստորագրել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան, եւ այս երկրի վարչապետը, որը մեզ բոլորիս անհարգալից է վերաբերվում իր ձեւակերպումներով եւ հերյուրանքներով, ներառյալ վերջերս իր աշխատակազմի ղեկավարի վիրավորական արտահայտությունը, պարբերաբար ֆեյսբուքով ելույթներ է ունենում՝ ցնցող արտահայտություններ թույլ տալով եկեղեցու մասին:

Երբ հոր քառասունքի կրոնական միջոցառման ընթացքում պարոն Կարապետյանն արտահայտություն արեց, վարչապետը պարոն Կարապետյանի անձի դեմ սպառնալից եւ մեղադրական ելույթ ունեցավ…

Նախքան հունիսի 17-ը պարոն Կարապետյանը քրեական գործով անգամ որպես վկա հանդես չի եկել, մեկ էլ հանկարծ իրեն շատ անապահով զգացող վարչապետը հստակորեն վախեցած ներպետական հանգամանքներով՝ գրոհում է մի մարդու վրա, որը կրոնական ծեսի էր մասնակցում հոր հիշատակին, եւ բիրտ ռեժիմի կողմից նրան բանտարկում են… Սա Հայաստանի մասին ի՞նչ է ցույց տալիս՝ կառուցել են մեղադրանք՝ ելնելով մարդու անմեղ խոսքերից: Մարդ գերլարում պետք է դրսեւորի, որ փորձի հասկանալ, թե ինչ վախով է առաջնորդվել վարչապետը՝ նման անհեթեթ մեղադրանք ներկայացնելու համար»,-ասաց ամերիկացի հայտնի փաստաբանը:

Նրա ձեւակերպմամբ. «Նիկոլ Փաշինյանը շարունակաբար խախտում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված մարդու իրավունքները: Փաշինյանի վերաբերմունքը եկեղեցու եւ կաթողիկոսի հանդեպ իրավունքի գերիշխանության սահմաններից դուրս է»:

Ասուլիսն՝ ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031