Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի լեզուն չի պտտվում, մի հատ թարս խոսք Ալիեւին ասի. Արամ Սարգսյան

Հոկտեմբեր 14,2025 14:52

-Դուք հիմա անարդարությամբ եք զբաղված, բարի եղեք համապատասխանել ձեր կանոնակարգին,- այսօր ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց դիմելով ՄԱԿ-ին՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Բաքվում ապօրինի պահվող գործարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ ՄԱԿ-ի՝ անձանց ապօրինի կալանավորման հարցերով հանձնաժողովը դեռ այս տարվա փետրվարին տվել է մի եզրակացություն , որը հավաստում է, թե գործարարի կալանքը կամայական չէ: Այս եզրակացության գոյությունն ի հայտ է եկել միայն վերջերս, երբ արգենտինացի իրավաբան Լուիս Մորենո Օկամպոն սկսել է իր հետաքննությունը, պարզել ու հրապարակել: Հենց այս եզրակացության չեղարկման պահանջով այսօր «Միասին» շարժման անդամները բողոքի ցույց են իրականացրել ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի առջեւ: 

-Հիմա խոսենք մեր իշխանություն կոչվածից: Հայաստանի իշխանությունները լուռ են այս հարցում, եթե չլիներ Օկամպոյի հայտարարությունը, որեւէ մեկը չէր իմանա այդ եզրակացության մասին: Մենք չենք դիմում Նիկոլ Փաշինյանին, անիմաստ է, մեր հայտարարությունն ենք ուղարկել արտաքին գործերի եւ արդարադատության նախարարությանը:

Դիմում ենք ՄԱԿ-ին՝ գոնե դուք հավատարիմ եղեք ձեր ընդունած որոշումներին: Պարզ երեւում է, որ Հայաստանի իշխանությունները շահագրգիռ չեն գերիների վերադարձով: Գոնե այս պարագայում կարո՞ղ էին որեւէ բողոք ներկայացնել: Եթե շահագրգիռ են, որ մեր գերիները վերադառնան` լավագույն առիթն էր, որ հայտարարությամբ կամ պահանջով դուրս գային: Երեկ Շարմ Էլ Շեյխում խաղաղության համագումարում կարո՞ղ էր Փաշինյանը խոսել՝ ինչ անարդարություն է, բայց լեզուն չի պտտվում, մի հատ թարս խոսք Ալիեւին ասի: Ինքը չի պաշտպանում ՀՀ շահերը,- ասաց Արամ Սարգսյանը:

«Միասին» շարժման աջակից Մեսրոպ Եղիազարյանն էլ լրագրողների հետ զրույցում ՄԱԿ-ին անվանեց միջազգային ազգերի կոռուպցիոն կազմակերպություն. «Կազմակերպություն, որտեղ կոռուպցիան ուտում է ու իրենք խաղաղություն են ուզում երկիր մոլորակի համար: Դուք ոչնչացնում եք մարդկությանը, 35.000 երեխա կոտորվեց Գազայում, 150.000 արցախցի մնաց անտուն ու անհայրենիք, հիմա աշխարհի փողերն եք ուտում, հարամ լինի»:

ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարը չընդունեց շարժման անդամներին , վերջիններս իրենց պահանջը փոխանցեցին գրասենյակի ընդունարանի աշխատակցին:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031